Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի եղել եւ չկա» (Տեսանյութ)

Օգոստոս 04,2016 14:20

Հարցին, թե ինչպե՞ս կազդեն Հայաստանի հեղինակության վրա վերջին օրերի իրադարձությունները, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դժվարացավ պատասխանել, սակայն ասաց, որ զինյալների պահանջներից մեկը, որը նրանք բարձրացրել էին, կապված էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Պարոն Քոչարյանն այսօր լրագրողների հարցին պատասխանեց կառավարության նիստից հետո:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում է, որ ոչ մի կտոր հող չի հանձնելու, նկատի ունի Լեռնային Ղարաբաղի խորհրդային տարիների՞ կարգավիճակը, Շավարշ Քոչարյանն ասաց. «Նախագահը շատ հստակ ասել է, որ միակողմանի զիջումներ չեն լինելու»:

Հարցին, թե միակողմանի զիջումների ճնշում կա՞, որ իշխանությունները նման հայտարարությունն են անում, փոխարտգործնախարարն ասաց, որ հայտարարությունն արվել է ոչ թե ի պատասխան արտաքին ազդակների, այլ` ներքին:

«Միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ այդ կողմերից պահանջվում է որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները միասին լինեն»,-ասաց պարոն Քոչարյանը: Նրա խոսքերով.

«Անընդհատ խոսում ենք, որ հայկական կողմը տարածքներ պետք է տա, մի՞թե եղել է նման հայտարարություն ադրբեջանական կողմից եւ նրանք պատրաստ են իրենց կողմից գրաված Լեռնային Ղարաբաղի տարածքները վերադարձնել, եթե ոչ, ապա ինձ համար անհասկանալի են, որ լրագրողների կողմից անընդհատ խոսվում են միակողմանի զիջումների մասին»:

Հարցին, թե Կազանի փաստաթուղթը, որը վերջերս էր հրապարակվել,  համապատասխանո՞ւմ է իրականությանը, պարոն Քոչարյանը պատասխանեց, որ, եթե ասի համապատասխանում է կամ չի համապատասխանում, իր պատասխանը կնշանակի, որ ինքը փաստաթուղթ է գաղտնազերծում: Սակայն պարոն Քոչարյանն ասաց, որ ե’ւ «Կազանը, ե’ւ «Մադրիդն» իրար շատ նմանատիպ փաստաթղթեր են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031