«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր անդամ Դավիթ Հովհաննիսյանը, 29.07.2016թ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ 30.07.2016թ. ձերբակալվել է և 01.08.2016թ. դատարանի որոշմամբ կալանավորվել 2 ամիս ժամկետով: Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների մեջ և կալանավորվել է 2 ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա:
Նշեմ, որ Դավիթ Հովհաննիսյանն ակտիվորեն զբաղվում է հասարակական և քաղաքական գործունեությամբ: Մշտապես հանդես է եկել ԶԼՄ-ներում և առհասարակ բոլոր հանրահավաքներին և երթերին եղել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նրանց կողքին:
Ներկայումս հետապնդվում է իր հասարակական և ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, քանի որ որևէ անկարգության չի մասնակցել, և փաստացի 2 ոստիկանների սուտ ցուցմունքի հիման վրա կալանավորվել է առանց որևէ այլ ապացույցի և հիմքի:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է օժանդակել և աջակցել իր հայացքների համար կալանավորված քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանի շուտափույթ ազատ արձակմանը:
Կարդացեք նաև
Դավիթ Հովհաննիսյանի կին՝ Դիանա Եղիազարյան