Երեկ երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը`Թորոս Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել`քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Ավելի ուշ, խոսակցություններ էին պտտվում, որ երեք հոգու են բաց թողել`քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Aravot.am-ը փորձեց այս տեղեկությունը, նաեւ բաց թողնված անձանց անուն-ազգանունները ճշտել Հատուկ քննչական ծառայությունից: «Նախաքննության տվյալներ են, որոնք քննության այս պահին հրապարակման ենթակա չեն»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ավելի ուշ ՀՔԾ-ն հադես կգա հայտարարությամբ:
Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնել են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ոչ թե փոխվել է խափանման միջոցը՝ կալանքից ստորագրության՝ չբացակայելու մասին, այլ՝ չբացակայելու մասին ստորագրությունն ի սկզբանե եղել է: Գևորգ Մելքոնյանի նկատմամբ կալանք սահմանելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել դատարան, իսկ դատախազը հաստատել է քննիչի որոշումը:
Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանելու համար ձևավորված պաշտպանական խմբի անդամները ևս նրան չեն պաշտպանում`պատճառաբանելով, թե նրա հարազատները չեն դիմել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ