Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հսկողության տակ չի լինելու ոչ մի զոհ, ես իմ խոսքի տերն եմ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նոր հեղաշրջման մասին

Օգոստոս 04,2016 12:23

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ նախագահական ընտրություններից հետո Դուք ասացիք, որ արյուն էր թափվելու, արյուն չէիք ուզում, դրա համար այդպես հանգուցալուծվեց, իսկ Ազատության հրապարակում ասում էիք, որ նոր Հայաստանի համար 1-2 զոհ կլինեն, այսինքն, փոխե՞լ եք ձեր կարծիքը, զղջացե՞լ եք, որ այդ քայլին չեք գնացել՝ նա պատասխանեց. «Ոչ, իմ հսկողության տակ չի լինելու ոչ մի զոհ, ես իմ խոսքի տերն եմ»:

Մենք ճշտեցինք ՝բա ո՞ւմ հսկողության տակ պիտի լինեն այդ զոհերը նոր Հայաստանի համար՝ նա պատասխանեց. «Ես իմս ապստամբություն չանվանեցի, բայց եղան նաեւ քննադատներ, նաեւ պատմաբաններ, որ խոսեցին զոհի գործոնի վերաբերյալ այդ ամեն ինչի մեջ: Մեր դեպքում ես, այո, ցավում եմ ցանկացած զոհի համար, ես կարծում եմ, կարելի է անել առանց զոհի: Այնպես որ, որեւէ փոփոխություն չկա»:

Մեր հարցին՝ հեղափոխության կոչ եք անում, առանց զոհի հեղափոխություն անել հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հուսով եմ, որ այո, բայց լավատես չեմ: Արդեն հետագիծը մեզ ցույց է տալիս»:

Մեր հարցին՝ այս նույն ճանապարհով քանի անգամ փորձվել է ու ոչ մի արդյունք չի եղել, հիմա Դուք նորից նույն տարբերակով եք գնում՝ նորից համախմբել ժողովրդին, ոտքի կանգնեցնել, բայց դրա ապագան, հետոն ինչ է լինելու՝ պարզ չէ, կա՞ նշաձող, որը սահմանել եք՝ հավաքվի այսքան մարդ, կանենք այսինչ գործողությունը՝ նա պատասխանեց. «Ես թվերով չեմ կարող խոսել, բայց կարծում եմ, հանրային ճնշումը եթե լինի տեւական եւ որակական եւ գիտակցվի թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների կողմից, հնարավոր է վիճակը փոխվի, եթե նաեւ միջազգային հանրությունը հասկանա, որ սա Հայաստանի հեռանկարի համար անհրաժեշտ է: Ես բոլոր հարցերի պատասխանները չունեմ, բայց այն, որ ես նախընտրում եմ էական փոփոխություն՝ Սահմանադրական Հայաստան առանց զոհի, այո, դրան կողմնակից եմ: Արդեն փաստվել է, որ մենք զոհ ենք տալիս թե՛ սահմանին, թե՛ մեր ներսում»:

Մեր դիտարկմանը, որ միջազգային հանրությունը չի սատարել այն ժամանակ, չի սատարում նաեւ հիմա՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Այն ժամանակ չսատարեց, այս անգամ որոշ լավ բաներ գրում է քննադատական: Բայց թե սա կդառնա իրական քաղաքականություն, թե չէ՝ կերեւա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031