SHAMSHYAN.com-ը օգոստոսի 2-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Արզնիի ձորում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանը Արզնիի ձորում կնոջ ծնունդը նշելու ժամանակ լողանալու նպատակով ցատկել էր Հրազդան գետը, սակայն ջրահեղձ էր եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ճանաչողները նշում էին, որ նա շրջապատում համարվում էր լավ ու բարի անձնավորություն և նա ընդունված էր որպես եզդիների հոգևոր առաջնորդ (շեյխ):
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արզնի ձորում՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Լեչկամիսիայի» հարակից Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում