Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզան Սիմոնյան. Մենք պահանջում ենք վստահության կառավարություն եւ ոչ համաձայնության. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 04,2016 11:08

Ընդհատակում գտնվող ՀԽ հանրային կապերի համակարգող Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան գրավոր հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե ոչ «Սասնա ծռերը» եւ ոչ էլ ՀԽ-ն չեն պահանջել ստեղծել ազգային համաձայնության կառավարություն։ Նրանք պահանջել են ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն։ Եվ որ այս երկուսը տարբեր քաղաքագիտական հասկացություններ են։

«Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական եւ հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից անհատական ու կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքներով, ոլորտային եւ տարածքային կառավարման համար պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ։ Ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումը հանդիսանալու է Հայաստանում ուզուրպացված իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն ուղղված առաջին քայլը։ Մենք պահանջում ենք վստահության կառավարություն եւ ոչ համաձայնության։ Մի՞թե նման համաձայնության կառավարություններ չեն եղել այս տարիների այն բազմաթիվ կոալիցիաները, որոնք հիմնված են եղել ժողովրդի աչքին թոզ փչելու, խաբելու եւ իրենց հանցագործ իշխանությունը երկարաձգելու վրա։ Մենք գիտենք, թե սարգսյանական ոհմակն ինչպիսի հանցավոր համաձայնության մեջ է իր արբանյակների հետ։ Նման այլ համաձայնություն մենք չենք ընդունում, այնպես որ այդ հայտարարությունից շատ ուրախանալ պետք չէ։ Եվ իհարկե, մենք չենք պատրաստվում միանալ նման համաձայնության կառավարությանը եւ մաս կազմել դրան։ Հանուն ինչի՞ է եղել մեր այս բոլոր տարիների պայքարը, եթե մենք պետք է մտնենք շմայսալֆիկական ինչ-որ համաձայնության մեջ»,- ասաց Ս. Սիմոնյանը։

Նա նաեւ հիշեցրեց Ս. Սարգսյանի այն խոստումը, թե զենքերը վայր դնելուց հետո կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց դեռ չի կատարել իր խոստումը։ «Ինչպե՞ս կարող ենք հավատալ այդ խոստմանը»,- հարցնում է նա՝ հիշեցնելով ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի երեկվա հայտարարությունը։ Վերջինս երեկ հայտարարել էր. «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը։ Հանդիպումը մինչեւ օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»։

 

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031