«Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
– Շուրջ 15 օր էր, ինչ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում լարված իրավիճակ էր։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը։ Մարդիկ բողոքում էին երկրում տիրող անարդարության, անհավասարության դեմ։ Ձեզ չի՞ մտահոգում մեր երկրում տիրող անարդարության մթնոլորտը։
– Շատ վատ արարք էր, շատ վատ, խայտառակ արարք էր եւ անթույլատրելի, դատապարտելի։
– Բայց մարդկանց համբերության բաժակը լցվել էր. հավասարություն եւ արդարություն են ուզում։
Կարդացեք նաև
– Հլը թող իրենք իրենց հավասարակշիռ պահեն, հետո հավասարություն ուզեն, ամեն ինչն էլ շատ հավասար է, շատ նորմալ է։ Նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։
– Կոնկրետ մտահոգություններ կան ինչպես խմբավորման անդամների, այնպես էլ հասարակության մոտ, որ ԼՂՀ որոշ տարածքների զիջման հարցն է դրված։
– Մենք որեւիցե տարածք չենք զիջելու, տարածքների զիջման խնդիր չկա, եւ նրանց խնդիրը, նպատակը ո՛չ դա էր, ո՛չ էլ այլ բան, նրանց նպատակը ընդամենը հանցագործությունն էր։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
ով էլ խոսա…