Ինչ վերաբերվում է լրագրողների վրա հարձակմանը, ապա հիմա դրա շուրջ մեծ աղմուկ կա. ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունում ծառայողական քննություն է գնում… Ու այդ կառույցները այնպիսի եռանդով են հաղորդագրություններ տարածում, որ քիչ է մնում հավատաս, որ իրոք ուզում են բացահայտել ու պատժել մեղավորներին։
Բայց մեկ տարի առաջ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի դեպքերի ժամանակ եւս տուժեցին լրագրողներ, նրանց տեխնիկան դիտավորյալ ջարդուփշուր արվեց, էլի աղմուկ բարձրացավ, էլի ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց ճիշտ նույն հոդվածներով, ոստիկանությունում ծառայողական քննություն սկսվեց…։
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, թե Վովա Գասպարյանը խոստացել է պատժել նստացույցը ցրելիս հավաքվածների նկատմամբ ապօրինի պահվածք դրսեւորած, քաղաքացիական հագուստով ոստիկաններին…։ Ոչ ոք չի պատժվել։ Ոչ ոք։ Այլ կերպ ասած, սա ուղղակի պատրաստի սցենարով պարբերաբար բեմադրվող անտաղանդ ներկայացում է, որը սկսվում է ու ավարտվում։
Հետեւանքը լինում է օրեցօր ոստիկանության ու ընդհանրապես պետության նկատմամբ խորացող ատելությունը։ Իսկ ատելությունը կարող է ունենալ ցանկացած դրսեւորում, այդ թվում նաեւ զենքով հարցերը լուծելու հակվածություն։ Ու անցած երկու շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք, որ բնակչության մի ստվար զանգվածի համար դա արդեն ընդունելի տարբերակ է։ Իսկ ոստիկանությունը թող շարունակի «բարեփոխվել»։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ բժիշկը վիրակապում է Սարի թաղում տուժած լրագրողին