Հուլիսի 27-ին Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն էր հրապարակել, թե խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ, ու տարածել էր պնդումը փաստող ձայնագրություններ Գեւորգ Մելքոնյանի (լուսանկարում) եւ Արթուր Մելքոնյանի հեռախոսազրույցներից:
«Սասնա ծռերի» կողմնակիցները այս ձայնագրությունները համարում էին մոնտաժի արդյունք: Սակայն հուլիսի 31-ին Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը դուրս բերվեցին ՊՊԾ գնդի տարածքից: Ու Գեւորգ Մելքոնյանը նույն վարկածը, թե չի իմացել՝ ուր գնում՝ պատմեց արդեն ոստիկանության տեսախցիկների առջեւ: Ընդ որում, պնդեց, թե եւս երեքն են անտեղյակ եղել:
Կարդացեք նաև
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում կցելով ոստիկանության այդ տեսանյութը՝ տեղեկացրեց, որ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել. «Այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել նրան… Այս պահիս այսքանը»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» մնացած բոլոր անդամները դատարանի որոշմամբ կալանավորված են, ու նրանց մեղադրանք է առաջադրվել: