Ընտրությունից ընտրություն Հերհեր գյուղի ճանապարհը վերանորոգելու խոստումներ են տալիս, ընտրվելուց հետո ասում՝ դրա համար մեծ գումարներ են պետք: Հերհերը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի «տաքսիստ» նույնիսկ 10-15 հազար դրամով քեզ չի հասցնի գյուղ, քանի որ ճանապարհն այնքան անբարեկարգ է, որ համաձայնվելու դեպքում այդ 10 հազարը կարող է վարորդի վրա թանկ նստել:
Ճանապարհի ասֆալտե ծածկույթը քայքայված է, ողջ երկայնքով գրեթե բացակայում են պաշտպանիչ եզրաշերտերը: Ճանապարհի մի մեծ հատված անցնում է Հերհերի ջրամբարի առափնյա հատվածով, որտեղով երթեւեկելն առավել վտանգավոր է: Հերհերի ճանապարհը, որը նաեւ այս մարզի մեկ այլ՝ Կարմրաշեն գյուղն է սպասարկում, վերջին անգամ մասնակի վերանորոգվել է անցյալ դարի 80-ական թվականներին: Նախնական հաշվարկներով՝ ճանապարհի վերանորոգման համար կպահանջվի 1 միլիարդ դրամ, որն այդպես էլ բյուջեում չի գտնվում:
Լուսանկարները` Լուսինե Բուդաղյանի
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ