«Հոկտեմբերի 27-ն» ի՞նչ էր՝ Ձեր կարծիքով: Ինչո՞վ էին տարբերվում մեկը մյուսից: Այն ժամանակ, պարզապես, զոհեր ավելի շատ եղան, ավելի պաշտոնատար անձինք էին: Բայց նույն ոճով գործողություններ կատարվեցին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ամսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Հարցին` քանի որ գործի քննությունը դեռ չսկսված՝ նախագահն արդեն «ահաբեկիչ, ահաբեկչություն» եզրույթներն օգտագործեց, դա արդեն ուղղորդում չէ՞ իրավապահների համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես մասնագետ չեմ, որպեսզի ռեալ գնահատականներ տամ, բայց ասում եմ, որ ահաբեկչության, զինված ապստամբության միջոցով անթույլատրելի է մեր երկրում գործողություններ կատարելը»:
«Առավոտ» օրաթերթ