Լույս է տեսել Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գիրք-հանրագիտարանը: Գիրքը նվիրված է Տավուշի մարզի «Իջևան», «Դիլիջան», «Տավուշ» և «Նոյեմբերյան» տարածաշրջանների մտավորականներին՝ գրողներին, դերասաններին, նկարիչներին, ճարտարապետներին, քանդակագործներին, լրագրողներին, բանասացներին, հրատարակիչներին, քաղաքագետ֊հասարակագետներին, ճարտասաններին, ժողովրդական վարպետներին, կրթամարզական գործիչներին՝ նրանց, ովքեր ճանաչելի են դարձրել ու դարձնում են Հայաստանի հյուսիսարևելյան չնաշխարհիկ բնօրրանները։
Գիրքը հնարավորություն կընձեռի ավելի խորը ծանոթանալու Տավուշի հոգեւոր գանձերին՝ պատմամշակութային հուշարձաններին, մշակույթին։ Գրական-մարզամշակութային եզակի այս հանրագիտարանը հասցեագրված է ընթերցող լայն շրջանակներին։
Գիրքը կարելի է ձեռք բերել «Տավուշ» և «Նոյեմբերյան» հայրենակցական միությունների միջոցով(091-48-12-36 եւ 094-12-25-00 ):
«Առավոտ» օրաթերթ