Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորական հայկական օր

Օգոստոս 04,2016 14:30

Ուշ երեկո էր։ Ընկերոջս տնից դուրս եկա Ամիրյան փողոց, աջ ու ձախ նայեցի և ձեռքով արեցի մոտեցող տաքսիին։

Չորս կողմում փողոցային լույսերի լուսավորությունն էր։ Խորենացու փողոցը և Սարի թաղը հեռու էին իրենց իրարանցումով, ծեծկռտուքով և արնահեղությամբ։ Ոստիկանական մեքենա-ներն այս ու այն կողմ էին սլանում ՝ երբեմն լարված շչակներով։ Տաքսիի ռադիոն կամաց լուրեր էր հաղորդում Խորենացու փողոցի վիճակից։ Ստեպ – ստեպ լսվում էին ,ոստիկաններե, ,քարերե, ,շտապ օգնությունե և այլ բառեր։ Վարորդը, միջահասակ մի մարդ, հառաչեց, ապա, մեքենան վարելու հետ, մի պահ ինձ նայեց և ասաց․

– Խելոք, գրագետ մարդ ես երևում։ Ի՞նչ է լինելու մեր վերջը։

Ես հոգնած ժպտացի իրեն։

– Լա՛վ կլինի, – ասացի, – մեր կաշին հաստ է, այս փորձությունն էլ կտանենք։

– Ախր ինչի՞ պիտի տանենք։ Մենք լավ ապրելու իրավունք չունե՞նք։

Ճանապարհը մինչև Նորքի 5-րդ զանգված երկար էր։ Հոգնած էի, բայց քահանայական պար-տականությունն, առանց վիճակիս հետ հաշվի նստելու, սկսեց խոսել իմ միջից՝ դանդաղ, հան-դարտ, անշտապ, միաժամանակ փորձելով նաև հանգստանալ ծանրաբեռնված օրվա տպավո-րություններից և զգացողություններից։

– Մեր ազգի խաչը ծանր է․․․ Դու Աստվածաշունչ կարդացե՞լ ես։

Ձայն չկա։ Լսու՞մ է արդյոք։

– Ծննդոց գրքի 2-րդ գլխում պատմվում է այն մասին, որ Աստված ստեղծեց երկրային դրախտը և Ադամին՝ առաջին մարդուն, բնակեցրեց դրախտի մեջտեղում՝ կենաց ծառի դիմաց։ Այդ դրախտի տարածքը ոռոգում էին չորս գետեր՝ Գեհոնը, Փիսոնը, Տիգրիսը և Եփրատը։ Տիգրիսը և Եփրատը մենք գիտենք՝ որտեղ են գտնվում։ Փիսոնը Փասիս գետն է, որ Աջարիայի վերևում է և թափվում է Սև ծովը, իսկ Գեհոնը Արաքս գետն է։ Մի խոսքով՝ Ադամի դրախտը  պատմական Հայաստանի տարածքն է։

Նայում եմ իրեն։ Դեմքը մթության մեջ չի երևում։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է մտածում։ Հասել ենք արդեն ,Բելլաջիոե ռեստորանի մոտ, բայց առաջ ընթանալը դժվար է․ ինչ-որ տեղ խցանում է։

– Առաջին մարդն իր մեղքերի պատճառով զրկվեց դրախտից և արտաքսվեց։ Աստված կենաց ծառի մոտ կանգնեցրեց իր հրեշտակներին և հրամայեց շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։ Ադամից առաջացավ աշխարհի բնակեցումը մարդկանցով։ Բոլոր քաղաքակրթությունների սկիզբը և վերջը եղել է այստեղից։ Ադամի քաղաքակրթությունը կոր-ծանվեց ջրհեղեղով, իսկ Նոյից, որը Արարատից իր ընտանիքով իջավ Արարատյան դաշտ և բնակեցրեց այդ տարածքը,  սկսվեց նոր քաղաքակրթությունը։ Ի՞նչ ես կարծում՝ այդ քաղաքա-կըրթության վերջը և նորի սկիզբը որտե՞ղ պետք է լինի։

Լուռ է։ Դանդաղ շարժվում ենք։ Կարգին խցանում է։

– Քանի դեռ մենք քրիստոնեություն չէինք ընդունել, վատ չէին կարծես մեր ազգի երկրային գոր-ծերը։ Բարգավաճում էինք, մեծ տարածքներ ունեինք, հանգիստ ապրում էինք, հզոր թագավո-րություն ունեինք։ Բայց Աստծո կամքով ներքաշվեցինք սատանայի դեմ պատերազմի մեջ՝ ըն-դունելով քրիստոնեություն։ Ավելի կոնկրետ՝ այն պահից, երբ Գրիգոր Լուսավորիչը տեսավ Միածին Որդու տեսիլքը, որը ոսկե մուրճով հարվածեց Վաղարշապատի որոշակի տարածքի գետնին և ասաց․ ,Այստեղ կկառուցես իմ աթոռը, իմ գահըե, և կառուցվեց Էջմիածինը, ահա այդ պահից էլ սատանան հասկացավ, որ իր վերջը, որ նկարագրված է Հովհաննու հայտնության մեջ, Հայաստանից է գալու։ Մեր ազգի վրա Աստված առաքելություն դրեց՝ մենք սատանայի դեմ Քրիստոսի պատերազմի կրողն ենք։ Եվ սկսվեց մեր ազգի խաչը, որը օրեցօր, տարեցտարի, դա-րեդար ավելի էր ծանրանում։ Մի պատմաբանի խոսքով՝ Հայաստանի վրայով Լուսավորչի ժա-մանակներից սկսած անցել է 2400-ից ավելի պատերազմ և ասպատակություն։ Ոչ մի ազգ չէր դիմանա այդ ամենին, բայց մենք կանք և կրում ենք դեռ մեր խաչը։ Պատերազմն ավելի թեժացավ 19-րդ դարի վերջից։ Եղեռնի և խորհրդային առաջին տարիների շնորհիվ սատանան կարողացավ հայաթափել պատմական Հայաստանի մեծ մասը։ Նա պատրաստվում էր Քրիստոսի դեմ վերջին ճակատամարտին։ Դրա համար նա կուտակել էր իր կատարյալ ուժերը՝ թուրքերին և ազերինե-րին։ Բայց նրան չհաջողվեց ոչնչացնել բոլոր հայերին և գրավել այն տարածքը, որտեղ գտնվում է Գառան գահը՝ Էջմիածինը։ 1988 թվականից պատերազմը նոր փուլով գնաց, և Աստված զգալի հաղթանակներ տարավ։ Հիմա սատանան գազազած է, նա այն նույն գազանն է, որ պատերազ-մում է Սպիտակ Գառան դեմ։ Ամեն ինչ անում է, որ ոչնչացնի մի բուռ ժողովրդին, ոչնչացնի Գա-ռան գահը և կասեցնի Աստծո դատաստանը, որը նկարագրված է Հովհաննու հայտնությունում։ Դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ շրջափակում, տնտեսական և սո-ցիալական նեղություններ, պատերազմ, արտագաղթ, աղանդներ, անբարոյականություն, անօրի-նականություն, ներքին խժդժություններ և այլն։ Նա ատամները ջարդում է աներևույթ պատնեշ-ներին ու չի կարողանում հասնել իր նպատակին։ Եվ Քրիստոս՝ Սպիտակ Գառը, միևնույն է, հաղթելու է։

– Ախր մեղկ ենք, կոտորվում ենք։

Ըհը, խոսեց։ Հետաքրքիր է, որ չի հարցնում, թե այդ ամենը ես որտեղից գիտեմ։ Ախ հա, չէ որ ես խելոք, գիտուն մարդ եմ իր կարծիքով։ Իսկ ամեն գիտուն մարդ պարտավոր է այս ամենն իմա-նալ։

Ահա երևաց խցանման պատճառը՝ երկու մեքենա խփել են իրար և փակել ճանապարհը։ Շուրջը՝ մարդիկ, ոստիկաններ․․․ Ռադիոն խոսում է Սարի թաղի երթից ու հիվանդանոց տեղա-փոխված վիրավորներից։

– Մենք չենք ընտրել մեր խաչը։ Մեր պապերն են ընտրել, և մենք այլևս չենք կարող հրաժարվել դրանից։ Հրաժարումը մահ է, և՛ մարմնական, և՛ հոգևոր մահ։ Այս կյանքը մի ակնթարթ է, թար-թում ես և՝ վերջ։ Բա հետո՞։ Մահվամբ է իրական կյանքը սկսվում։ Սակայն այդ չի նշանակում, որ մենք՝ բոլորս, զոհվելու ենք։ Մեր ազգին մեծ ապագա է սպասում։ Ինչպես Քրիստոս խաչվեց և հարություն առավ, այդպես և մենք ենք հարություն առնելու։ Մեր ազգին երանի են տալու մյուս ազգերը։ Հովհաննու հայտնությունը կատարվում է, քիչ է մնացել։ Սատանան պարտվելու է և փակվելու է դժոխքում։ Պատմական Հայաստանը մեզ կվերադառնա։ Երկրի և երկնքի արանքում տեղավորվելու է Նոր Երուսաղեմը, որ նկարագրված է Հովհաննու հայտնության 21-րդ գլխում։ Այնտեղ նույնիսկ Նոր Երուսաղեմի չափերն են գրված։ Ուրեմն լսիր՝ երկարությունը 2500 կմ է, այսինքն՝ ձգվում է Ադրբեջանի տարածքից մինչև Հունաստան ներառյալ, և Թուրքիա այնտեղ չի լինելու։ Լայնությունը 2500 կմ է, այսինքն՝ Փասիս գետից մինչև Սինայի թերակղզուց ներքև։ Բարձրությունն էլ է 2500 կմ։ Նոր Երուսաղեմը խորանարդի տեսք ունի։ Այնտեղ խառնվելու են երկրային և երկնային արարածները, երկնային դրախտի սկիզբը հողի վրա պետք է լինի։ Եվ կենտրոնում լինելու են Հայաստանը և Գառան գահը՝ Էջմիածինը։ Հովհաննու հայտնության 22-րդ գլուխը նկարագրում է․, Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև սառնորակ կենդանի ջրի  մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։ Գետի եզերքին, մեկ և մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ․ ամեն ամիս՝ իր պտուղը, և ծառի տերևը ազգերի բուժման համար էրե։ Մարդը նորից տեսնելու է կենաց ծառը, ճաշակելու է նրա պտղից, և այլևս ցավ չի լինելու։ Չի լինելու անարդարություն և տառա-պանք։ Նորից եմ ասում՝ մեզ երանի են տալու, որ մենք հայ ենք և պատվով տարանք Քրիստոսի խաչը։

– Բա ինչի՞ այդ ամենը մեր երկրի նախագահը չգիտի։ Մեր վիճակը վիճա՞կ է։ Ես Ռուսաստանում եմ աշխատում, նոր եմ եկել։ Հանգիստ ապրում էի, կնոջս ու աղջկաս էստեղ կարողանում էի պա-հել։ Ո՞նց են այստեղ մարդիկ ապրում ու դիմանում՝ չեմ հասկանում։

Նոր էինք խցանումից դուրս եկել, հիմա էլ՝ նոր խցանում 1-ն զանգվածում։ Ռադիոյով կրակոց-ներ լսվեցին։ Խոսում են ինչ-որ մեկին վիրավորելու մասին։

– Քեզ թվում է՝ այսպիսի երկրի նախագահ լինելը հե՞շտ բան է։ Մենք մեզնից տնտեսապես և քա-ղաքականապես ոչինչ չներկայացնող երկիր ենք՝ մեր կարծիքով։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք են և՛ Ամերիկային, և՛ Եվրոպային, և՛ Ռուսաստանին։ Մենք, ըստ էության, ոչ ոքի պետք չենք։ Մենք փուշ ենք բոլորի մարմիններում, ոսկոր ենք նրանց կոկորդներում։ Եթե Աստված մեզ չպաշտպաներ, մեզ վաղուց ոչնչացրել էին։ Մենք բացի Աստծուց ոչ ոքի պետք չենք։ Գիտե՞ս՝ ով կկարողանա միայն մեր երկիրը ղեկավարել։ Նա, ով չի ասի՝ տեսնեմ, թե ինչ է կարգադրում Ամե-րիկան կամ Եվրոխորհուրդը, կամ Ռուսաստանը, այլ կասի՝ տեսնեմ, թե ինչ է կարգադրում Աստ-ված։ Մեր երկիրը կարող է ղեկավարել միայն նա, ով Մովսեսի, Հեսուի, Դավիթ թագավորի կամ Գայլ Վահանի նման լսում է Աստծո ձայնը։ Մեծ ճակատամարտ մղող ժողովրդին ուրիշ ոչ ոք չի կարող ղեկավարել։ Եթե այդպիսի մեկը լիներ, մենք մեծ հաղթանակներ կտանեինք։ Դու գիտե՞ս այդպիսի մեկին։

– Չէ՛։

–  Ես էլ չգիտեմ։

Դարձյալ կրակոցներ ռադիոյով։ Մի կին բղավում է՝ մարդասպաննե՜ր, ազգի դավաճաննե՜ր, թուրքե՜ր․․․ Ահա խցանման պատճառը՝ դարձյալ վթար։ Սովորական հայկական օր։

– Ուզում եմ, որ էրեխեքս լավ ապրեն, կյանքից բան հասկանան։

Ասում ու դարձյալ հառաչում է։ Հիշեցի, որ Ռուսաստանից է վերադարձել։

– Ռուսաստանում լավ չէ՞ր, ինչի՞ ես վերադարձել։

– Լավ էր, շատ լավ էր։ Այնտեղ հանգիստ է, աշխատանք կա, պատերազմի մասին չես մտածում։ Տղայիս հետ էի գնացել։ Տղայիս պավեստկա եկավ։ Երևանից կինս զանգեց, ասաց։ Տղաս էլ թե՝ ես պիտի մեր հայկական բանակում ծառայեմ, ամոթ է, որ չծառայեմ։ Փորձեցի համոզել, որ լավ գոր-ծի վրա ենք, մերոնց օգնում ենք Երևանում։ Չկարողացա։ Իրերը հավաքեց ու․․․ Ես էլ հո մենակ չէ՞ի մնա։ Սիրտս կկանգներ՝ նա մեր վտանգավոր սահմանների վրա, ես էլ առոք-փառոք ապրում եմ Նիժնի Նովգորոդում։ Հետը եկա ու հիմա մոլորած-շվարած տաքսի եմ քշում։

– Որտե՞ղ է ծառայում;

– Առայժմ ուչեբգայում ա՝ Ղափանում, հետո չգիտեմ։

Մենք տեղ էինք հասել։ Ես իջա մեքենայից։

– Լավ կլինի, – ասում եմ, – հանգիստ եղիր։ Աստված քո տղային ու ընտանիքին պահապան լինի։

Նա շնորհակալություն հայտնեց ու մեկնեց։

Ես տուն եմ գնում։ Չեմ սիրում տաքսով մինչև տուն գնալ։ Սիրում եմ մի քիչ ոտքով քայլել։ Հիմա էլ քայլում եմ ու․․․ հանկարծ ինչ-որ տեղից կրակոցներ լսվեցին։ Կրակո՞ց է, թե՞ հրավա-ռություն։ Չէ, այնուամենայնիվ, ավտոմատի կրակահերթ է, հրավառությունն այսպես չի լինում։ Մարդիկ այլևս չեն վախենում, չեն կենտրոնանում դրա վրա, որովհետև շատերը չեն տարբերում կրակոցը հրավառությունից։ Իսկ թե տարբերեն էլ՝ ի՞նչ փույթ։ Սովորական բան է։ Սովորական 1700 տարուց ավելի ձգվող հայկական օր։ Միայն թե, Տեր Աստված, զոհեր չլինեն։ Մեղկ են մար-դիկ։

Թովմա քահանա Անդրեասյան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031