2015 թվականի հուլիսին ստանձնելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ Արամ Մխոյանը հայտարարեց ոլորտում նոր քաղաքականության մեկնարկի մասին: Ի թիվս այլ բաղադրիչների՝ այն ենթադրում էր նաև բերքատվության բարելավմանը միտված նոր տեխնոլոգիաների ներդնում ու արմատավորում: Դրանցից մեկն էլ կաթիլային ոռոգումն էր, որ արդեն լայն կիրառում է ստանում Արցախում:
Մարտունու շրջանի Բերդաշենի տարածքում այսօր աչք են շոյում ծխախոտի դաշտերը, որտեղ հաջողությամբ կիրառվում է կաթիլային ոռոգման համակարգը: Դա վերը նշված քաղաքականության արդյունքներից է. տվյալ դեպքում՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն, «Մասիս Տաբակո» ընկերություն և տարածաշրջանի հողօգտագործողներ: Օրերս «Մասին Տաբակո» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը, այցելելով ծխախոտի վերը նշված դաշտեր, նշեց, որ այդպիսի ցանքատարածությունների չի հանդիպել անգամ ծխախոտագործության բնագավառում առաջատար համարվող շատ պետություններում:
Կարեն Միրզոյան
Արցախ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ