1. ճնշումը բարձրացնելու նպատակով օգտագործվում է թանթռնիկի հյութը։ Խոտը լավ լվանում են, տաքացնում ջրում, աղում մսաղացով եւ ճզմում, պատրաստի հյութը նոսրացնում են եռացրած սառեցրած ջրով` 1/1 հարաբերությամբ: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։
2. Դանդուռի թարմ հյութը բարձրացնում Է արյան ճնշումը: Հյութը պատրաստվում Է սովորական եղանակով, հումք Է հանդիսանում վերգետնյա մասը (ցողունը եւ տերեւները), լցնում են որոշ քանակի ջրի մեջ, եռացնում 10 րոպե։ Ընդունում են 1 ճաշի գդալ` օրը 3 անգամ:
3. 0,5 թեյի գդալ խնկեղեգի կոճղարմատին ավելացնել 2 թեյի գդալ գետնաբաղեղ, 1 թեյի գդալ օրոճ, 2 թեյի գդալ խնկածաղիկ, 7 թեյի գդալ սրոհունդ, 2 թեյի գդալ մոշի պտուղներ, 1 թեյի գդալ անանուխի տերեւ, 3 թեյի գդալ մասուրի պտուղներ:
Ամեն երեկո այս հավաքից 3 ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ (0,5 լիտր), վրան ավելացնել շատ տաք ջուր: Մյուս օրը 3 անգամ խմել ամբողջ պարունակությունը՝ ճաշից 30 րոպե աոաջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ