1. 300 գրամ սխտորը լվանալ եւ մաքրել, դնել կես լիտրանոց շշի մեջ, վրան լցնել սպիրտ, այդ վիճակում թողնել 20 օր: Ընդունել 20 կաթիլ, ամեն օր կես բաժակ կաթով։
2. Վերցնել 450 գրամ սխտոր, քերիչով մանրացնել, այնուհետեւ մզել 24 լիմոն, այդ հյութը սխտորի հետ լցնել բանկայի մեջ եւ բանկայի բերանը թանզիֆով փաթաթել: Ընդունելուց առաք թափահարել: Ընդունել թեյի գդալով, նախապես նոսրացնել բաժակը տաք ջրով, 15- 20 օրից նկատվում է բավարար արդյունք։
3. Վերցնել ազնվամորու տերեւների 2 ճաշի գդալ չոր հումք, ավելացնել 1 բաժակ եռման ջրին եւ ըմպել որպես թեյ: Օրը 4 անգամ խմել մանանեխի 4-ական մանրացված սերմ՝ հիշողության թուլացման բուժման համար։
Ալոճենու պտուղներից պատրաստել ջրաթուրմ, 1 ճաշի գդալ
հումքը 2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, դնում են ջրային
բաղնիքի մեջ, որից հետո ընդունում 1֊ական ճաշի գդալ` օրը 3-4 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ