Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է՝ հասնելով 37 մլն եվրոյի` տեղեկացնում է armsport.am-ը` վկայակոչելով «transfermarkt»-ը:
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 7 մլն եվրոյով: Ապրիլին այն կազմում էր 30 մլն եվրո:
Մխիթարյանն այդ ցուցանիշով երկրորդն է «Մանչեսթեր Յունայթեդում»՝ զիջելով միայն իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային՝ 40 մլն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև