Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ցանկություն չունենք ճնշելու, հավատացե՛ք». Օսիպյանը՝ երթի մասնակիցներին (Տեսանյութ)

Օգոստոս 03,2016 23:18

Այսօր Ազատության հրապարակում հավաքված մարդիկ ավանդական դարձած երթն արեցին՝ վանկարկելով՝ «Մենք բոլորս սասնա ծուռ ենք», «Պավլիկ», «Մենք ենք տերը մեր երկրի» եւ շարժվեցին դեպի Բաղրամյան:

Երթին խոչընդոտեցին ոստիկանները: Վալերի Օսիպյանը հորդորեց երթի մասնակիցներին ուղեկցող ակտիվիստ Հարություն Աղլամազյանին տեղավորվել մայթերում, մասնավորապես՝ ձախ մայթով շարժվել: Նրա խոսքերով՝ «Մենք ցանկություն չունենք ճնշելու, հավատացեք: Փառք Աստծո, Բաղրամյանի մայթերը լայն են, կտեղավորվեք: Հակառակ դեպքում համարում ենք, որ դուք տանում եք բախման»:

Օսիպյանն ասաց, որ բնակելի շենքեր կան տարածքում, աղմուկ կանեն, կխաթարեն անդորրը: Բացի այդ, պետք է նախագահական նստավայրից ողջամիտ հեռավորության վրա լինեն:

Երթի մասնակիցները ի վերջո համաձայնեցին անսալ Օսիպյանի հորդորներին եւ իրենց մատնանշած մայթերով շարժվել:

Նախագահական նստավայրի դիմացի մայթ հասնելուց հետո երթի մասնակիցները պահանջ ներկայացրին ավելի մոտ գնալ նստավայրին ու իրենց պահանջները ներկայացնել մոտիկից: Օսիպյանը թույլ չտվեց՝ «ժամին նայե՞լ եք»: Հարություն Աղլամազյանն ասաց՝ ժամն էլ գիտենք, օրն էլ: Օսիպյանը «Հավաքների ազատության մասին» օրենքին հղում արեց՝ ասելով, որ ժամը 22-ից հետո չի կարելի հավաքներ անել բնակելի շենքերի մոտ ու նախագահականից  ողջամիտ հեռավորություն պահելն էլ չպետք է մոռանան:

'We are the owners of our country' holds a protest march in support of 'Sasna Tsrer' group heading to the RA Presidential Residence in Yerevan, Armenia

‘We are the owners of our country’ holds a protest march in support of ‘Sasna Tsrer’ group heading to the RA Presidential Residence in Yerevan, Armenia

Հարություն Աղմալազյանը ստիպված դիմացի մայթից ներկայացրեց հանրության պահանջները՝ ազատել քաղբանտարկյալներին, նաեւ հիշեցրին Սասնա ծռեր խմբի պահանջները՝ իշխանությունների հրաժարական, ժողովրդի վստահության կառավարության ձեւավորում. «Պահանջում ենք իշխանություններից ուշքի գան, ոչ մի թիզ հող չունենք հանձնելու: Պահանջում ենք հետ բերել կորցրած տարածքները, վերականգնել մեր ինքնիշխանությունը»:

Երթի մասնակիցները պահանջները հնչեցնելուց հետո հեռացան դեպի Ազատության հրապարակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031