Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, կոշտ ելույթ ունեցավ: Նա նախ իր վրդովմունքը հայտնեց, որ հարթակում գտնվում են մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել Ազատության հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացու արտահայտվելու իրավունքը. «Թող չփորձի մեկը բռնանա իմ ազատության վրա, թող չփորձեն իմանալ ելույթիցս առաջ, թե ինչ եմ խոսելու: Կխոսեմ՝ կլսեք»:
Ըստ Շահեն Հարությունյանի. «Երկրում ամենաթողություն է, խաղաղ ցույցի են դուրս գալիս՝ ոստիկանները այս մայթից այն մայթ են տանում, ճնշում են: Ստիպված մարդիկ ինքնապաշտպանվելու նպատակով դուրս են գալիս երկրում փայտերով, ճնշվում են, դրանից հետո դուրս են գալիս խաղալիք ատրճանակով, օդ են կրակում, դրա համար 8 տարի դատապարտում են: Հիմա ինչ եք կարծում, նորի՞ց անցնենք փայտի, զենքո՛վ է պետք: Դե շարունակեք խաղաղ պայքարը, թող ձեզ հայհոյեն, ծեծեն, ջարդեն, դուք միեւնույն է, խաղաղ պայքար տարեք: Ով դուրս է գալիս խաղաղ պայքարի, հայտնվում է բանտում, ինչքա՞ն կարելի է հանդուրժել»:
Շահեն Հարությունյանի խոսքերով՝ ասում էին՝ մի փրկիչ չկա, որ դուրս գա իշխանությունների դեմ, 31-ը դուրս եկան, հիմա 31-ին ասում են՝ ահաբեկչություն է. «Արա բա տեռորի դեմ ի՞նչ եք ուզում, չեք ուզում տեռոր, գնացեք ուրիշ ձեւ պայքարեք»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ոստիկանությունը ձերբակալել է իր պայքարի ընկերոջը՝ Դավիթ Սանասարյանին, ու կոչ արեց հանրությանը ոտքի կանգնել ու գալ Ազատության հրապարակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սերժիկ,ինչու՞ խլեցիր այս պատանուց իր մանկությունը: