Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում կոչ են անում թեկնածուների աչքերի մեջ նայել ու տեսնել՝ սատանա՞ է, թե՞ մարդ (ֆոտոշարք)

Օգոստոս 03,2016 21:53

«Սասնա ծռե՛ր, Սասնա ծռե՛ր»,- Ազատության հրապարակում շարունակում են վանկարկել զինված խմբի անունը:

Հրապարակի հարթակն իրենց ձեռքն են վերցրել անծանոթ մարդիկ: Մի կին, որը ներկայացավ Գայանե Գասպարյան, հայտարարեց՝ այսօր մեր պայքարը մեկն է՝ ազատություն եւ երկրի մեջ արժանապատիվ ապրելու հնարավորություն, բայց առաջին հերթին պարտավոր ենք լինել մեր եղբայրների կողքին, սխալ էին, թե ճիշտ, մենք հետո կարող ենք ապացուցել. «Տղաների վզին շատ բան կոտրեցին, 500-600 մետրի վրա փախնող ոստիկանին կրակելը: Հարց տամ՝ ոստիկաններով լի հրապարակը թողած՝ հեռացող ոստիկանի՞ն պետք է սպանեին: Որտե՞ղ է լոգիկան, չի կարելի ստերով մեզ կուրացնել, մենք այդ ստերին հավատացող ժողովուրդ չենք»:

Կինը հորդորեց հավաքվածներին, որ գնան ու առանձին անկյունում տեղ կա՝ գրանցվեն. «Մենք կկազմենք մեր կոմիտեն, մայրերը կկարողանան տեսնել իրենց հիվանդներին»:

Գայանե Գասպարյանը կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին, որ ընտրությունների ժամանակ բոլորի կենսագրությունները ուսումնասիրեն, նոր ընտրեն, հարցեր տան, նայեն թեկնածուների աչքերի մեջ, տեսնեն՝ սատանա՞ է, թե՞ մարդ. «Ամեն մի սոված ռամիկի, սոված պատուհասի մի բերեք, ընտրեք քաղաքակիրթ, հայրենասեր, հոգով, խղճով մարդկանց, թե չէ շատ լավ գիտեք, որ կրթված սրիկաներ էլ են լինում: Պետք է լինի ազգից ելած, մեզանից մեկը՝ երեխաներին դաստիարակող: Մի սխալը մեզ տասը տարի հետ է գցում կյանքից, ժողովուրդը կիսվում է 2-3 մասի: Պապս ճիշտ էր ասում՝ որդի՛ս, ամեն ինչի պակասը կտանես, խելքի պակասը չես տանի»:

Կինը վստահ է, որ հավաքվածներից յուրաքանչյուրն էլ կարող է Սերժ Սարգսյանի փոխարեն լինել  երկրի նախագահ:

Գայանե Գասպարյանը հավաքվածներին զգուշացրեց, որ սադրիչների խորամանկություններին չտրվեն. «Բաղրամյանի դեպքերի ժամանակ լսեցի, մեկն ասում էր մի կնոջ՝ արդեն ժամանակն է, ընկի: Ես չհասկացա ինչ է ասում: Էդ կինն ընկավ, ասին՝ բացեք ճանապարհը, շտապօգնությունն է գալիս: Իմացեք, էդ կուտը չուտեք, թող սատկի, եթե այդպես վատացել է»:

'We are the owners of our country' holds a protest march in support of 'Sasna Tsrer' group heading to the RA Presidential Residence in Yerevan, Armenia

‘We are the owners of our country’ holds a protest march in support of ‘Sasna Tsrer’ group heading to the RA Presidential Residence in Yerevan, Armenia

'We are the owners of our country' initiative holds a protest action in support of 'Sasna Tsrer' group on Freedom Square in Yerevan, Armenia

‘We are the owners of our country’ initiative holds a protest action in support of ‘Sasna Tsrer’ group on Freedom Square in Yerevan, Armenia

Նա կոչ արեց ամեն օր ժամը 20-ին հավաքվել Ազատության հրապարակում ու պայքարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031