Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգևոր դասը կամաց-կամաց վերածվում է քաղաքական խամաճիկի». Աշոտ Հակոբյան

Օգոստոս 03,2016 20:40

Հոգեբան Աշոտ Հակոբյանը խստորեն քննադատում է կաթողիկոսին ու  մյուս բարձաստիճան հոգևորականներին` սրված իրավիճակում իրենց հոգևոր առաքելությունը չիրականացնելու, ժողովուրդի ու ոստիկանների միջև անջրպետ չդառնալու՝ հայ մարդկանց բախումներից չպաշտպանելու համար:

«Մեկ էլ տեսնում ես` հոգևոր դասը նախագահի հետ հանդիպմանն է մասնակցում…Իմ պատկերացմամբ՝ հոգևոր հայրերը, որոնք նախագահի մերձավոր շրջապատն են դառնում, իրենք էլ են նախագահի պես շլացած, չեն հասկանում, որ նախագահը, գտնվելով այդպիսի վիճակում, կարող է կարճ ժամանակ հետո խորտակվել, իսկ որ խորտակվեց, իր հետ մնացած բոլորը խորտակվելու են: Հոգևոր դասը կամաց-կամաց վերածվում է քաղաքական խամաճիկի: Այսինքն եկեղեցին, որ սահմանադրորեն անջատ է պետությունից, ներքաշվում է քաղաքականության մեջ: Դուք պետք է ձեր հոգևոր կեցվածքը ցույց տայիք այնտեղ, վերջապես, եթե պետք էր անջրպետ լինեիք, եթե պետք էր պատնեշ դառնայիք, պաշտպանեիք հայ մարդկանց. մի կողմից քաղաքացիներին, մյուս կողմից՝ ոստիկաններին, կանգնեիք մեջտեղում, ձեր հոգևոր առաքելությունն այնտեղ կատարեիք: Իսկ դուք հիմա հավաքվել եք որպես հերթական չինովնիկ, նստել եք նախագահի նստավայրում ու լսում եք նախագահի եզրակացությունները, բա ձեր հոգևոր գնահատակա՞ նը: Իսկ հոգևոր ի՞նչ տեղաշարժեր ապրեց հայ հասարակությունը երկու-երեք շաբաթների ընթացքում: Լավ, ընդունենք, խոսեց նաև նախագահը, իսկ հոգևոր առաջնորդի՝ Վահափառի խոսքն ո՞ւր է, ես կուզենայի լսել Վեհափառի խոսքը, նրա գնահատականը, որը չի հնչել, ես համոզված եմ, որ չի էլ հնչելու: Հայ հասարակությունը հենց հիմա մահասարասուռ վտանգի առաջ է, մեր պետականության գլխին չարիք է կախված, և երբ հարյուր տարի առաջ այդ նույն չարիքը էլի կախված էր, Էջմիածնից զանգերը շաբաթներով հնչում էին, եկեղեցին հիմա զանգեր պիտի ղողանջեր, բայց չի անում: Կաթողիկոսը կարծես վերածվել է իշխանության քաղաքական համակարգի պաշտոնյայի», -ասում է հոգեբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031