Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ի՞նչ է նշանակում՝ գնալու եք եւ զոհվելու ե՞ք». Խառատյանը Սերժ Սարգսյանի ասածը չի հասկացել

Օգոստոս 03,2016 19:30

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Սերժ Սարգսյանի ելույթը  համարում է խնդիրներին ու իրավիճակին արագ արձագանքող, բայց ոչ խորքային:

«Սերժ Սարգսյանից հաճախ ենք լսել՝ ժամն է եկել դասեր քաղելու: Սա լսեցինք, 2008 թվականին, 2013-ին եւս շարունակում էնք լսել,  բայց բացի ձեւակերպումից, երբեք էլ դասեր քաղելու ժամը չի եկել, իսկ որո՞նք են այդ դասերը: Նա նաեւ ասաց, որ մենք շուտով պետք է ունենանք համաձայնության կառավարություն: Նույնիսկ այդ բառն է ինձ վախեցնում, որովհետեւ դատելով իշխանության վերադասավորվածություններից, վստահության կառավարությունը վտանգավոր կլինի: Դա անձնական կամ կուսակցական խմբերի փոփոխություն է»,- այսօր «Հոդված 3» ակումբում ասաց Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով ելույթում ԼՂՀ  հակամարտությանը վերաբերող հատվածին, տիկին Խառատյանը նկատեց, որ չկար հստակ մոտեցում. «Սերժ Սարգսյանն ասաց՝ կյանքի գնով էլ լինի ես Ղարաբաղ չեմ տալու: Սա ի՞նչ է նշանակում՝ գնալու եք եւ զոհվելու ե՞ք, շատերը կարող են գնալ, զոհվել»:

Իսկ ելույթը ներկայացնելու ձեւը տիկին Խառատյանին հաղթահանդես է հիշեցրել. «Իշխանության ու մտավորականության ներկայացուցիչները հասարակության ներկայացուցիչներ չեն, այդ հաղթահանդեսի կազմակերպման ձեւն էր հետաքրքիր, մասնակիցները եկան, լսեցին, ծափահարեցին, գնացին: Որեւէ քննարկման փորձ, հարց չկար, սա նույնպես վավերացնում է, որ մեր երկրի կառավարիչները, նախագահը կամք չունի նույնիսկ իր կողմից ընտրված ներկայացուցիչների հետ որեւէ հարց քննարկել, նա մեր երկրում վերջակետ է դնում ցանկացած քննարկման»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031