Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների մարզումները

Օգոստոս 03,2016 18:45

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված  հավաքի արդյունքները:

zinvorakanner pn1 pnԵրկօրյա աշխատանքների ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև ճշտվել են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության կազմակերպման պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ կայացել են մարզումներ, որոնք ղեկավարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մարզումների ընթացքում վերստուգվել են մարտական խնդիրներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև, հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների փորձը, առաջադրվել են գործնական խնդիրներ զորամիավորումների և կենտրոնական ենթակայության ուժերի մարտական կարողությունները ստուգելու համար: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտերի վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ, խաղարկվել են ենթակա ուժերի ու միջոցների կիրառման առանձին դրվագներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031