Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 4-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի փողոցի 3, 5, 7, 9 շենքերի եւ 1-ից 90 համարի անհատական տնատիրությունների, Գոգոլի փողոցի նրբանցքի ու նոր ճանապարհի, Ռուբինյանց փող. 5/1, Վարշավյան փող. 79 և 83 շենքերի՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան պող. 11-ից 53 կենտ համարների անհատական տնատիրությունների, Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի եւ Կենդանաբանական այգու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևան Ջուր ՓԲԸ
03 օգոստոսի 2016թ.
Կարդացեք նաև