Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարև Երևան»-ը կոչ է անում Երևանի ավագանու անդամներին՝ միանալ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու պահանջին

Օգոստոս 03,2016 16:53

3 օգոստոսի 2016, Երևան: 2016թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին մայրաքաղաքի հիմնական ոստիկանական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը՝ վերջնագիր ներկայացնելով ՀՀ նախագահին` ազատել Ժիրայր Սեֆիլյանին և Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին, ներկայացնել սեփական հրաժարականը: Սա ունեցավ հասարակական լայն արձագանք. կազմակերպվեցին բազմահազարանոց խաղաղ ցույցեր և երթեր՝ ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբավորման:

Այս իրադարձությունների հանդեպ անտարբեր չէին կարող մնալ երևանցիների կողմից ընտրված ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, ովքեր այս ամբողջ ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին՝ զսպելու և կանխելու հասարակության ու ոստիկանության միջև բախումը: Սանասարյանը նաև «Հակաճգնաժամային խորհուրդ» նախաձեռնության անդամ էր, իսկ նախաձեռնության հիմնական նպատակը խաղաղ ցույցեր կազմակերպելն էր` հանդիսանալով որպես միջնորդ երկու կողմերի միջև` խուսափելու բախումներից և արյունահեղությունից: Օրեր առաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու անհիմն մեղադրանքով ձերբակալվեցին և կալանավորվեցին Երևանի ավագանու այս երկու անդամները:

«Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է այս իրողությունը՝ հիմք ընդունելով փաստաբանների հայտարարությունն առ այն, որ նրանց կալանավորումը շինծու է, քաղաքական հետապնդում է իրականացվում:

Խմբակցությունը անընդունելի է համարում նաև Երևանի ավագանու անդամների անտարբերությունը մայրաքաղաքում ծավալված վերջին իրադարձությունների հանդեպ՝ կոչ անելով միանալ «Բարև Երևան» խմբակցության պահանջին՝ անհապաղ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին:

Խմբակցությունը նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունն է հրավիրում և ակնկալում նրա դիրքորոշումը ավագանու անդամների ձերբակալման առնչությամբ:

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031