Բժշկական գիտությունների դոկտոր Ստեփան Գրիգորյանն արվեստագետներին կոչ է անում բավարարվել վաստակավորի ու ժողովրդականի կոչումներով
Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի 023 մասնագիտական խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ոչ միայն գիտական աստիճաններից, այլեւ գիտական կոչումներից, կարծիք հայտնեց, որ դրանք չպետք է արժեզրկել:
«Պրոֆեսորի կոչում պետք է ստանա այն մարդը, որն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պատրաստել է գիտությունների առնվազն 3 թեկնածու, ղեկավարել է գոնե 3 թեկնածուական դիսերտացիա, այսինքն՝ պատրաստել է գիտական դպրոց:
Օրինակ, հատկապես արվեստի ոլորտի մարդիկ, չգիտես ինչու, ուզում են խցկվել ու անպայման պրոֆեսորի կոչում ստանալ, եւ սա այն դեպքում, երբ մեծ մասն արդեն արվեստի վաստակավոր գործիչ է, վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ, հազար ու մի կոչում ունի, որ գիտնականները չունեն: Գիտնականներինը միայն դոցենտն է ու պրոֆեսորը:
Կարդացեք նաև
Նույնն էլ սպորտի ոլորտում է, մարդիկ սպորտի վարպետ են, վաստակավոր մարզիչ եւ այլն, բայց ուզում են պրոֆեսոր էլ լինել… Դե բավարարվեք, էլի, եղածով: Պրոֆեսոր կարող է լինել միայն գիտնականը»,-ասում է գիտությունների դոկտորը:
Գիտնականի հետ զրույցի մանրամասները՝ օգոստոսի 4-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Դե եթե կարողանում են էս մեր քայքայված մշակույթի միջավայրում վաստակավոր դառնալ /չգիտես որն է նրանց վաստակը/, էլ ինչու նաև պրոֆեսոր չդառնան, պարզապես մի քիչ ավելի շատ կաշառք պիտի տան, դե փառասիրությունը շատ գայթակղիչ բան է: Ողբամ մեր այսօրվա վաստակավորների ու գիտությունների թեկնածուների վիճակը, որը մեր ժողովրդին ոչ միայն չի օգնում, այլ իր հետևից փորձում է քարշ տալ դեպի վատը, անբարոյականը, անմաքուրը: