Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժիրինովսկու նման մենք էլ Պարույր Հայրիկյան ունենք». Ֆերդինանտ Առաքելյան

Օգոստոս 03,2016 16:40

«Ժիրինովսկու նման մենք էլ Պարույր Հայրիկյան ունենք»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի համեմատություն արեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին Life հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել էր. ««Թքած Հայաստանի վրա… նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի»:

Ֆերդինանտ Առաքելյանը խորհուրդ տվեց Ժիրինովսկու տեսակի վրա չծիծաղել ու նշեց. «Այդ տեսակն անխելք խոսելու համար է: Բայց ձեռ մի առեք` Հիտլերին ու Մուսոլինիին էլ էին ձեռ առնում, տեսաք` ինչ արեցին աշխարհը»:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նկատեց, թե Ժիրինովսկու բերանով է Կրեմլը խոսում. «Կրեմլը չի կարող այդքան բաց խոսել, ուստի Ժիրինովսկու բերանով են խոսում»:

Դառնալով Հայաստանում կատարված վերջին իրադարձություններին` պարոն Առաքելյանն այդտեղ դրսից ուղղորդում տեսավ. «Չգիտե՞ք` այստեղ ինչ են անում ամերիկյան գաղտնի ծառայությունները:

Քաղաքի շներն ու կատուներն ավելի քիչ են, քան լրտեսները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Բիսմարկ ջան, ասենք թե դու ճիշտ ես Հայրիկյանը Ժիրինովսկի ա կամ սխալ ես՝ Հայրիկյանը
    մեխի գլուխ ա: Դու ավելի լավ ա ուղիղ ասա՛
    հիմա Ժիրինովսկին՝ ՌԴ Պետդումայի փողխոսնակը, տենց բան ասել ա՞ ու ում մտքերն ա բարձրաձայնում

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031