Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն էլ է խոստովանում, որ «բարդ ֆինանսատնտեսական վիճակ է ստեղծված»

Օգոստոս 03,2016 16:22

«ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու խնդրանքով: Այս մասին օգոստոսի 4-ի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանին կզեկուցի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այս ընկերության արտադրանքը նախատեսվում էր արտահանել Ռուսաստանի Դաշնություն, սակայն, ըստ Արծվիկ Մինասյանի, «ՌԴ-ում տնտեսական վիճակի վատթարացման պատճառով բարդ ֆինանսատնտեսական իրավիճակ է ստեղծվել, ինչի արդյունքում ընկերությունը հարկադրված է սառեցնել իր գործունեությունը»:

Ի դեպ, «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն մոտ երկու տարի առաջ էր «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն ստացել: Այս ընկերությունը ազատ տնտեսական գոտում լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն պետք է իրականացներ: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր 5 տարի:

Ըստ պարոն Մինասյանի, Հայաստանում ազատ տնտեսական գոտիները նպատակ ունեն ներգրավել ներդրումներ, խթանել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031