Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն

Օգոստոս 03,2016 15:50

ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին

Բաց նամակ

Հարգելի պարոն Մուրադյան,

Սույնով դիմում ենք Ձեզ՝ մեր մտահոգությունները հայտնելով 2016 թ.-ի հուլիսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի և այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման և բուժօգնության առնչությամբ:

2016թ.-ի օգոստոսի 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռևս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները և ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները:

Առաջին: Վնասվածքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում և ախտորոշում:

Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:

Այս հանգամանքը խիստ կարևոր է նախաքննության մարմնի կողմից իրականացվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման և համարժեք պատասխանատվության առաջադրման համար:

Խնդրում ենք հետևողականություն դրսևորել և ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության և լրջության հստակ և ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն և դրանք տրամադրվեն քաղաքացիներին:

Երկրորդ: Բուժման ծախսեր

Դեռևս բուժում ստացող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները անհանգստացած և մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն, այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը:

Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին:

Երրորդ: Հոգեբանական աջակցություն

Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաև մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները:

Ուստի դիմում ենք ձեզ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովելու հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի և այլ բարդույթների վերացման համար:

Կանխավ շնորհակալություն,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ

Հայկուհի Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031