Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում վերցնել Գյումրին ու Վանաձորը, Փոստանջյանը ոստիկաններին ուղարկում է սահման

Օգոստոս 03,2016 14:33

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ առաջին հերթին պետք է ներկայացնեն ոստիկանների հրաժարականները. «Եթե մենք ունենք շուրջ 20 հազար ոստիկան, որոնք օգտագործվում են խաղաղ ցուցարարների դեմ, այդ ոստիկանների ծառայությունը պետք է իրականացվի մեր սահմաններին: Մեր սահմաններին չպետք է կանգնած լինեն 18-20 տարեկան երեխաները եւ նրանք չպետք է այնտեղ գնդակահարվեն: Այնտեղ  պետք է ունենանք պայմանագրային զինծառայողներ: Եթե կարողանում ենք ունենալ 20 հազար ոստիկանական բանակ, որոնց օգտագործում ենք քաղաքացիներին ճնշելու համար եւ սպասարկելու Սերժ Սարգսյանի գործունեությունը, ապա մենք այդ ոստիկաններից պետք է հրաժարվենք: Մեր առաջին քայլը պետք է լինի այն, որ ոստիկանները վայր դնեն իրենց լիազորությունները: Սարի թաղի գործողությունները ցույց տվեցին, որ մեր ոստիկանությունն ահաբեկչական կազմակերպություն է ՀՀ-ում, եւ ով անդամակցում է այդ կազմակերպությանը, նա դեմ է հայ ժողովրդի շահերին, դեմ է Արցախի պաշտպանությանը, դեմ է հայ մանուկին, մեր ազգային շահերին»:

Zaruhi Postanjyan 1Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պայքարը շարունակելու են: Անկախ նրանից, որ «Սասնա ծռերի» խորհրդանիշները վիրավորված են, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» անդամները բանտարկված են, պայքարը իրենք շարունակելու են եւ բերելու են տրամաբանական ավարտին. «Այլ ճանապարհ մեզ չի մնացել, միակ ճանապարհը սա է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելեց. «Եթե որեւէ մեկը Անդրիասի ծունկերին է խփում, քաղաքացին ինքնապաշտպանության իրավունք ունի»:

Raffi Hovhannisyan 1Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց նախագահական ընտրությունները, ասելով, որ այդ ոգին, որը կար 5 տարի առաջ ու չիրացվեց մինչեւ վերջ, հիմա արդեն կա. «Մոտենում ենք ամեն փուլով՝ «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան», հիմա արդեն ունենք հնարավորություն: Եթե  ունենք ստեղծարար մոտեցումներ, ոչ թե կուսակցական, կվերցնենք Գյումրին եւ Վանաձորը, եթե ուզենանք ու դուրս գանք կուսակցական մոտեցումներից»:

Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ քաղաքական դաշտը ապականվել է 94-ի զինադադարից հետո, բիրտ ուժը միշտ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, բայց միշտ լռել են: Քաղաքական դաշտը տարիների ընթացքում սկսում է փոշիանալ ու վերածվում է նրան, ինչ տեսնում ենք. «Քաղաքական դաշտում ցեղասպանության ենթարկելու գործողություններ են եղել: Ես քաղաքական գործիչ չէի, եկա, դարձա քաղաքական գործիչ, որովհետեւ «Ժառանգության» գրասենյակը փակ էր, ու այդ ժամանակվա դահիճը Քոչարյանն էր: Քաղաքական դաշտի ոչնչացումը տեղի է ունեցել 94-ից»: Նա ասաց, որ հիմա նոր փուլ ու ովքեր կհանձնեն քաղաքական քննությունը, կդառնան քաղաքական լիդերներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐԿԱԴԻ says:

    Իսկ դու Րաֆֆի, այդ քո ասած քաղաքական քննությունից վաղուց ես կտրվել:Այն ժամանակ էլ ժողովուրդը քեզ հավատաց,եկավ քո հետևից…և ինչի՞հասավ-ՈՉՆՉԻ:Այս վերջին դեպքերին ու՞ր էիր-չկաիր: Հարցը նրանումն է,որ չունենք քաղաքական լիդեր:Մենք ունենք միայն ու միայն իրենց շահերը հետապնդող լիդերիկներ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031