Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես` պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ներից և քաղաքացիներից տեղեկատվություն է հավաքվել 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված, ձերբակալված և հետագայում կալանավորված, ինչպես նաև այդ օրերին մարմնական վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ:
Ոստիկանության կողմից 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, բերման է ենթարկվել 367 քաղաքացի, իսկ համաձայն զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ականատեսների` ավելի քան 675 քաղաքացի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Կարդացեք նաև