Քիչ առաջ (03.08.2016թ.) իմ գործընկեր Լ.Խաչատրյանի հետ այցելեցինք ՀՀ ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին:
Հանդիպեցինք ՔԿՀ-ի պետին, ով տեղեկացրեց, որ վերոնշյալ անձանց վրա նախաքննող մարմնի կողմից արգելանք է կիրառվել, դա նշանակում է, որ նրանց արգելվում է զանգեր կատարել, տեսակցել ազգականներին, հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին և այլ անձանց:
Սակայն, հարկ եմ համարում հրապարակել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետն ասում է` պատգամավորն անարգել իրավունք ունի կալանավայրեր մուտք և ելք կատարելու: Էական խնդիր է, երբ պատգամավորին արգելում են տեսակցել կալանավորվածներին:
Մենք հետամուտ ենք լինելու և օրենսդրությամբ նախատեսված կարգով համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ԲՀԿ Խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյան