Իրաքի հյուսիսային հատվածում եզդիների ցեղասպանությունից անցել է երկու տարի: Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ օգոստոսի 3-ը սեւ օր է եզդիների համար:
«Դատապարտում ենք Իսլամական պետության կողմից եզդիների ցեղասպանությունը եւ խոնարհվում նրանց առջեւ, ովքեր նահատակ եղան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ասուլիսին ներկա էր նաեւ իրավաբան Հասան Թամոյանը, ով նշեց, որ եզդիների ցեղասպանության համար իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ հենց եզդիները. «Իրականությունն այն է, որ նրանք, ունենալով քրդական, արաբական կողմնորոշում, վճռական պահին երես դարձրեցին մեր ժողովրդից: Սա իրականություն է, որը պետք է ասվի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև