Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վեհափառը ելույթ չի ունեցել։ Ինչո՞ւ էր նստել ու լռում. «Ժողովուրդ»

Օգոստոս 03,2016 12:20

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Այս փաստը հասարակության մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Մարդկանց ավելի շատ զայրացրել է այն, որ հոգեւոր առաջնորդը նստել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ իրավապահ համակարգը ղեկավարող անձանց կողքին, այն իրավապահների, որոնց հրահանգով հարյուրավոր քաղաքացիներ ծեծի ենթարկվեցին ու կալանավորվեցին։

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Տեր-Համբարձում քահանա Դանիելյանի հետ:

– Ինչո՞ւ Վեհափառը ելույթ չի ունեցել։ Ինչո՞ւ էր նստել ու լռում…

– Այնտեղ որեւիցե ելույթ նախատեսված չէր, որպեսզի Հայրապետը ասեր։ Միայն նախագահի ելույթը հնչեց, եւ այլ ելույթներ չեն եղել։

– Այդ հանդիպումից հետո հասարակությունը քննադատում է Վեհափառի մասնակցությունը այդ հանդիպմանը։ Բացի այս՝ ակտիվ քննարկվում է նաեւ այն, որ հոգեւոր առաջնորդը նստել է իշխանության, իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողքին…

– Մենք պետք է արձանագրենք, որ որեւիցե մեկի կողքին նստելը կամ կողքից հեռու լինելը համագործակցության, չհամագործակցության հետ կապված կամ առնչություն ունեցող երեւույթներ չեն։ Սա պարզապես մի հրավերք էր, որը պետք է իրագործվեր, որովհետեւ գիտենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը այսպիսի նշանակալի ելույթների ժամանակ իր մասնակցությունն է բերում։ Յուրահատուկ ոչինչ այստեղ չկա, որպեսզի դառնա շահարկումների կամ քննադատությունների առիթ։

– Տե՛ր Համբարձում, չէ՞ որ այդ ելույթից ընդամենը երկու օր առաջ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ թեժ բախումներ եղան, որոնց արդյունքում բազմաթիվ ցուցարարներ եւ լրագրողներ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան։ 17-ամյա Սայաթը կորցրեց իր աչքը։ Ինչո՞ւ հոգեւոր առաջնորդը չգնաց եւ չկանգնեց նրանց կողքին, այլ գերադասեց նստել Վլադիմիր Գասպարյանի, Գեւորգ Կոստանյանի կողքին եւ լսել Սերժ Սարգսյանին։

– Մեր հոգեւորականները, որոնք այդտեղ էին, Հայրապետի օրհնությամբ էին գնացել։ Առիթ չկա, որպեսզի կարծենք, որ որեւիցե անտեսում կա, կամ մտահոգություն չկա։ Անշուշտ մտահոգությունը մեծ է։ Մենք էլ համապատասխանաբար հայտարարություններ, հաղորդագրություններ ենք տարածել եւ մեր մտահոգությունները արտահայտել ենք այս իմաստով:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Վեհափառը Վազգեն Առաջինն էր: Այսօրվանը Ամենայն հայոց խայտառակությունն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031