Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները լեգենդար ֆուտբոլիստ Պելեին առաջարկել են վառել Մարականայում օգոստոսի 5-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողության կրակը:
Ֆուտբոլի արքան, սակայն, դեռ չի տվել իր համաձայնությունը: 75-ամյա Պելեն դա պատճառաբանել է նրանով, որ հովանավորներ ունի եւ պարտավոր է առաջարկը համաձայնեցնել նրանց հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ taringa.net-ի