Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզան Սիմոնյան. աշխարհի որեւէ ժողովուրդ չի գնում դեպի ահաբեկիչը, նա գնում է դեպի փրկիչը. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 03,2016 10:47

Ընդհատակում գտնվող Հիմնադիր խորհրդարանի հանրային կարգերի համակարգող Սյուզան Սիմոնյանին մի քանի հարց ենք ուղղել։

Տիկին Սիմոնյան, հանձնվելով իշխանություններին՝ «Սասնա ծռերը» կոչ արեցին շարունակել իրենց պայքարը, չդավաճանել իրենց։ Ի՞նչ եք կարծում, կունենա՞ նրանց պայքարը շարունակություն։ Հիմա, երբ Հիմնադիր խորհրդարանի, նոր Հայաստանի առաջնորդների մեծ մասը կամ ընդհատակում է, կամ բանտում, ինչպե՞ս է դա հնարավոր։

– Նախ, տղաները զենքը վայր դրեցին, որպեսզի չսպանեն իրենց արյունակից երիտասարդ ոստիկաններին, որպեսզի ոչ մի մայր զավակ չկորցնի, եւ ոչ մի զավակ չորբանա, եւ չի կարելի նրանց այդ քայլը որակել որպես հանձնվել։ Նրանք երբեք չեն հանձնվի, նույնիսկ, եթե արդեն գիլյոտինի տակ գտնվեն։ Այստեղ գլխավոր դերակատարը արդեն ժողովուրդն է, նրա կամքը։ Ժողովուրդը, թեկուզ ուշացումով, պետք է կարողանա իր կամքը թելադրել։ Դա կլինի հրապարակում հավաքվելով, երթեր անելով, թե տարատեսակ քաղաքացիական անհնազանդության գործողություններ կատարելով։ Կայծն արդեն տրված է, եւ ինչպես ժողովուրդն է ասում՝ «փարդեն պատռված»։ Եթե նույնիսկ այս պահին ժողովուրդը որոշի տանը նստել, ապա երկրի առջեւ ծառացած մարտահրավերները այնքան վտանգավոր են, եւ դրանք կանխելու՝ այս իշխանությունների անկարողությունը այնքան ակնհայտ է, որ մեկ է՝ մի օր մեկ այլ պոռթկում է տեղի ունենալու։

– ԱԱԾ-ն նախօրեին «Սասնա ծռերի» հանձնվելու մասին հայտարարությունում ահաբեկիչներ արտահայտությունն էր օգտագործել։ Ըստ ձեզ, ինչո՞ւ միանգամից փոխվեց ԱԱԾ-ի լեքսիկոնը։

– Ձերժինսկու փոշին իր վրայից չթոթափած կառույցը, որը այդպես էլ ԱԱԾ չդարձավ, այլ մնաց օտար պետության՝ գաղութատեր Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը Հայաստանում, չի կարող այլ վարք դրսեւորել, ոչինչ զարմանալի չէ։ Բայց կարեւորը ժողովրդի ընկալումն է։ Ժողովուրդը գնաց դեպի «Սասնա ծռեր»՝ վտանգելով իր կյանքը։ Ժողովուրդն իմաստուն է, աշխարհի որեւէ ժողովուրդ չի գնում դեպի ահաբեկիչը, նա գնում է դեպի փրկիչը կամ ավելի ճիշտ՝ դեպի փրկության օղակը, որը այդ օրերին հենց «Սասնա ծռերն» էին իրենց հերոսական կամքով։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031