Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց ինքնիշխանության բան չի ստացվի

Օգոստոս 03,2016 10:00

Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ): Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ եւ այլ կանոններով: Հայաստանը չպիտի դառնա նաեւ Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» եւ «երախտագիտության» զգացմունքներից՝ որեւէ այլ զգացմունք հնարավոր չէ արտահայտել:

Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարեւոր վտանգ` որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս: Ինձ թվում է՝ միակ բանը, որի համար Հայաստանի հասարակությունն ու քաղաքական ուժերը պիտի պայքարեն, Հայաստանի ինքնիշխանությունն է: Մնացածն ածանցյալ է: Եթե առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը մրցեն, թե ով է ավելի լավ ծառայելու Կրեմլին, այդ պայքարն ի սկզբանե անհաջողության կմատնվի` անկախ նրանից, թե ուժերի ինչ հարաբերակցություն կլինի նոր խորհրդարանում:

Ասել` «մենք դեմ ենք ավտորիտարիզմին, կամայականություններին, կոռուպցիային, կողմ ենք ժողովրդավարությանը, անկախ դատական համակարգին եւ արդար ընտրություններին»` ավելացնելով նաեւ, որ կողմ են Հայաստանի ներկայիս կարգավիճակին, ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին` ես այստեղ, ճիշտն ասած, որոշակի հակասություն եմ տեսնում: Դա, ըստ էության, հակասություն է ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի վառ արտահայտված «հետխորհրդային» բնույթի եւ այսօրվա իրականության միջեւ:

25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը եւ չունեն դրա մասին «քաղցր հուշեր»: Նրանք տեսնում են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական ոլորտում: Նրանք տեսնում են Ռուսաստանի (ինձ թվում է՝ անհիմն) համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միեւնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»: Նրանք տեսնում են նաեւ ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա: Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է: Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ:

Առաջիկայում, կարծում եմ, հատկապես երիտասարդների մոտ հաջողություն կունենա այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որը կբարձրացնի այս բոլոր խնդիրները: Կբարձրացնի լուրջ, սոլիդ, առանց ճվճվալու, առանց արկածախնդրության եւ ծայրահեղությունների:

…Այո, Ժիրինովսկին ծաղրածու է: Բայց Ելցինն էլ ժամանակին ասել էր` «никуда не денутся»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. henri says:

    Յարգելի Պ.Արամ
    Ինձ կը թուի թէ ձեր վերլուծումին մէջ մի փոքր թիւրիմացութիւն կայ երբ զուգահեռ կը դնէք Հայաստանի և Լիբանանի եւ Հայաստանի կամ առ հասարակ Միջին Արեւելքի մէջ- նոյն սխալը ըրաւ նաեւ ՍՍ իր հաւաքոյթի ընթացքին-քանի նկատի ունիք որ Սէֆիլեան -Ենիգոմշեան և ԱԶԱԼԱ և Լիզպոնի տղաքը լիբանանցի են -Անոնք ընդհանրապէս ՉԷԶՈՔ և հեռու մնացին քաղաքական եղբայրասպան կռիւներէ և կեդրոնացան ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ճանաչման շուրջ որ ոչ միայն Սովետական Հայաստանը այլ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆԸ մոռցած էր` ներառեալ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ կոչուած ԱՒԱՆԴԱԿԱՆ կուսակցութիւնները… եւ ՅԱՋՈՂԵՑԱՆ ;եթէ այսօր աշխարհի մեծերը կու գան և կը խոնարհին ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ անմառ բոցին առջեւ ` այդ իրենց կը պարտինք ոչ ԼՏՊ-ին ոչ Քռչարեանին և ոչ ՍՍ-ին;
    Հիմա Հայաստանը կը գտնուի իսկական ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ մը դէմ հանդիման .գաղտնիք չէ որ եկող-գացող իշխանութիւններու բացայայտ յանձանքով-ըսուեցաւ որ Արցախի պատճառով -անոնք հասան Արցախ հերոսներու նման-կռուեցան,յաղթեցին և որպէս վարձատրութիւն ոչ թէ ճիփեր կամ նոր յարկաբաժիններ ունեցան այլ ԲԱՆՏԻ ԽՈՒՑԵՐ և անհասկնալի հալածանքներ որովհետեւ Ազգը սիրեց զիրենք որովհետեւ կը պայքարին Սպիտակ Ցեղասպանութեան դէմ -Պէյրութի-Հալէպի նոյն տղաքն են;
    Հայաստանի հերոս տղաքն են – ոչ մէկ կապ ունին եղբայրասպան կռիւներու հետ որ ափշած մնացած են թէ ինչպէս իրենց արենակից,հարազատ ընկերները -այլմոլորակայիններու նման զրահապատուած խաղաղ ցուցարարներու,լրագրողներու, ազատամարտիկներու վրայ կը յաարձակին խարազաններով -պայթուցիկներով ջարդ ու փշուռ ընելով անոնց ոսկորները -խնդրեմ ինչ կապ ունի Պէյրութն ու Հալէպը- Շարունակ կը լսենք որ մենք կ`ապրինք Իրաւական երկրի մէջ -կան օրէնքներ-կան ոստիկաններ / անմեղները հալածելու …. համար / …

  2. Իրավաբան says:

    1ավելացնելով նաեւ, որ կողմ են Հայաստանի ներկայիս կարգավիճակին, ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին` ես այստեղ, ճիշտն ասած, որոշակի հակասություն եմ տեսնում: Դա, ըստ էության, հակասություն է ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի վառ արտահայտված «հետխորհրդային» բնույթի եւ այսօրվա իրականության միջեւ
    Կարծում եմ ոչ մի հակասություն չկա, ավելի ճաիշտ իհաերկե կա ու պետք է ինի-այլ կերպ դրան ասում են ռեալ պոլիտիկ:
    բայց մեկ այլ կերպ Դուք ինքներդ եք նշել Ֆինլանդիայի օրինակը, ով չէր հակադրվում ԽՍՀՄ-ին:
    Կարել իէ ավելացնել ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների օրինակը:
    մեր պատմությն օրինակներից՝ Պապ թագավորի և Լևոն 2 -ի օրինբակաը:
    Կամ Իսրայելի կողմից իր քաղաքկանությն ինքնուորույնույթայնապահովման օրինակը և ասեքն որպես քողածածկույթ ԼԳԲՏ հարցերի նկատամամբ պաշտապանությունը՝ դրա փոախարեն ժովոդրավարություն ծախելով և վնասելով Պազղեստինին:
    Հենս յաաստանակենտրոն մարդիկ պետք է մշակեն և իրականացնեն քաղաքաականույոընը, ըստ անհրաժեշության՝ հնարավորության սահմաններում հարելով այս կամ այն ուժին:
    թե չէ ինչ հակասություն:
    Այդ նույն տրամաբանությամբ դուք ընդահարպաես չպետք է հարցազրույց վերցնեք ոստիակններից, որովհետև անընդհատ դրանց մասին հայտարարությունների տակ եք ստորագրում:

  3. Մարգար Մախսուդյան says:

    == Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով… ==
    Այստեղ անթաքույց կերպով մատնացույց է արվում Ժիրայր Սեֆիլյանը, որն իբրև թե իր անցած ոչ ճիշտ ուղով վտանգում է մեր փայփայած ապահով Հայաստանը, մինչդեռ Լիբանանի հայությունը կարողացավ նվազագույն կորուստներով դուրս գալ քաղաքացիական պատերազմից, քանի որ մնաց մինչև վերջ քաղաքանապես չեզոք, տեղի չտվեց հիմնական հակամարտող կողմերից և ոչ մեկին և վարում էր բացառապես ինքնապշտպանական մարտեր, և Ժիրայր Սեֆիլյանը կոփվել է հենց ինքնապաշտպանական մարտերում՝ դեռևս պատանեկան տարիքից:
    Իհարկե, ՛՛Սասնա ծռերի՛՛ երկիրը փրկելու մղումների անկեղծության և իշխանությունների՝ ամեն կերպ աթոռին գամված մնալու մոլուցքը առավել քան տեսանելի էր այս երկու շաբաթների ընթացքում, սակայն կարևորը երկու կողմերի վերջնական դիրքորոշումն է՝ Հայաստանի այսօրվա և վաղվա նրանց տելականների ձևակերպումներում.
    Ժիրայր Սեֆիլյան – https://www.aravot.am/2016/07/31/722510/
    Սերժ Սարգսյան – https://www.aravot.am/2016/08/01/722820/
    Առաջինը՝ կառուցողական, իսկ երկրորդը՝ մոռացողական:

  4. henri says:

    կը կարծեմ որ ամէնուս հոգիները խաղաղեցնելու համար մեր բռնած ճամբաները փակուղի կը տանին; 25 տարիներէ իվեր տեղքալի մէջ ենք;Վստահ եմ ամէնուս գլխաւոր մտահոգութիւնը Հայրենիքի դատարկումն է – Եթէ խաղաղութեան դաշինքը լուծումն է մեր դժուարութիւններուն` որուն համար իշխանութիւնը միջազգային բազմաթիւ հանդիպումներ կ`ունենայ -թող վարուելակերպը արմատապէս փոխէ – փոխանակ բացասական գործելակերպով շարժելու / անիրաւ բանտարկութիւններ,պայքար փտախտի դէմ ևայլն/ և ժողովուրդին ուշադրութիւնը շեղելու հիմնահարցէն/ կիրթ,իմաստուն և յարգուած անձերէ կազմուած յանձնախումբ մը ստեղծէ որ ժողովուրդին բացատրէ թէ առանց խաղաղութեան դաշինքի երկիրը դատապարտուած է պարպուելու իսկ այդ դաշինքը ինքնաբերաբար կրնայ անհաճոյ կէտեր ալ ունենալ մեզի համար ,եթէ միասնաբար գիտակցինք կրնանք նպաստաւոր ձեւով դուրս գալ կացութենէն. Ներկայիս ուրիշ երկընտրանք չունինք . Սա իսկական ժողովրդավար պետութեան մը գործելակերպը պէտք է ըլլայ;

  5. Լավատես says:

    ՝Առանց ինքնիշխանության բան չի ստացվի՝

    Իշխանությունը կառավարության ձեռքում է, կառավարությունը պատգամավորների ու նախագահի հետ միասին ոչ թե ընտրվում են կամ նշանակվում քաղաքացիների կողմից, այլ դրսի շահերն են սպասարկում, նրանք նույնքան կախյալ են դրսից, որքան քաղաքացիները կախյալ են կառավարությունից: Ինքնիշխանությունը նա է, երբ կառավարությունը՝ անկախ կառավարության պաշտոնատարների անձնական հատկանիշներից, ենթարկվում է քաղաքացիներին եւ անկախ են դրսի անգրագետ ու մարդատյաց քոչվորական ուժերից:

  6. gib.gibindus says:

    Իրականում ունենք վիճակ, որը նկարագրել է Մանդելշտամը. Мы живем, под собою не чуя страны… О. Мандельштам

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031