1. Առավոտյան դեմքի մաշկը թրջելուց հետո անպայման լավ տրորել՝ ծծեցնելով ջուրը, դրանից հետո մաշկը մաքրել սառույցի կտորով։
2. Եթե դեմքի մաշկը թեփոտած է, օգտագործեք մաքրման համար հետեւյալ բուժակարգը՝ պատրաստել լորենու եփուկ. 1 թեյի գդալ մանրացված լորու ծաղիկները լցնել 100 գրամ սառը ջրի մեջ, հասցնել մինչեւ եռալը, թողնել սառչի, խառնուրդի վրա ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Այդ կազմով առատ թրջել, խոնավեցնել մաշկը: Բուժակարգը ընդունել 7 օր` պառկած վիճակում:
3. Կատարել սնուցող դիմակ:
Դիմակը պատրաստելու համար վերցնել 1 ճաշի գդալ թթվասեր, 2 ճաշի գդալ կաթնաշոռ, 1 ճաշի գդալ ծովային աղ:
Այդ խառնուրդը լավ հարել եւ քսել դեմքին։ Դիմակը պահեք 15-20 րոպե։ Հետո լվանալ տաք ջրով, դրանից հետո սառը ջրով:
4. Պատրաստել լուծույթ 3 մաս թարմ կաթից եւ մեկ մաս մաքուր սպիրտից։ Խառնուրդը քսել դեմքի մաշկին՝ գիշերը: Դա լավ է օգնում ծննդաբերությունից հետո առաջացած դեմքի պեպեններին:
5. Եղրեւանու արմատն այրել, մոխիրը թզի մզվածքով շաղախեք եւ քսեք խալերին, մաշկային բծերին՝ դրանց բուժման համար:
6. Դիմակները խստիվ արգելվում են դեմքի մազակալման դեպքում: Դիմակից հետո խորհուրդ է տրվում 1-2 ժամ չշպարվել։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ