Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շատ ուրախ եմ, որ պաշտոնական Մոսկվան Ժիրինովսկու պես չի մտածում». Խոսրով Հարությունյան

Օգոստոս 02,2016 23:22

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին Life հրատարակությանը տված հարցազրույցում իր վերաբերմունքն էր արտահայտել Հայաստանին՝ ասելով, թե «թքած Հայաստանի վրա». «Փոքր երկիր, լեռնային, սեղմված լեռների, Ադրբեջանի եւ Թուրքիայի արանքում, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն ընդամենը մեկ միլիոն հայ է մնացել: Իսկ նրանք աշխարհում ընդամենը 6 միլիոն են: Բոլորը փախել են: Այնտեղ ապրելու տեղ չկա՝ սարեր են»:

Նա ասել էր, թե ռուսական ռազմաբազան կվերցնեն՝ իրենց ոտքերը կընկնենք՝ բազան վերադարձնելու համար. «Այդ բազան նրանց փրկությունն է, այլապես նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Այդ պատճառով Հայաստանի համար անհանգստանալ պետք չէ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Այդ նույն Ժիրինովսկին սրանից մի քանի ամիս առաջ, երբ որ ռուս-թուրքական հարաբերությունները լարված էին, բոլորովին այլ բան էր ասում: Ես այդտեղ չեմ տեսնում հեռուն գնացող, խորը, հավասարակշռված քաղաքական դիրքորոշում: Թե Ժիրինովսկին ինչ է ասում, ում մտքերն է ասում, դա իրականության հետ որեւէ կապ չունի»:

Մեր դիտարկմանը՝ փորձագետներն ասում են, որ հաճախ Պուտինը Ժիրինովսկու բերանով իր տրամադրություններն է հաղորդում՝ Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Կարող է պատահի ինչ-որ բան ասում է, որ լսեցնել տա: Ինչու չէ: Նա կարող է ուզենա լսեցնել տալ: Դե, մենք էլ այստեղ շատ բաներ ենք լսեցնել տալիս: Դրա համար չեմ կարծում, որ մենք դրան պետք է վերաբերվենք որպես մեծ, լուրջ քաղաքականությանը: Ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել: Այստեղ էլ այնքան մարդիկ այնքան բան են ասում, ի՞նչ է եղել, որ»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, ինչքան էլ Ադրբեջանը, Թուրքիան ուզում են սիրախաղեր խաղան ՌԴ-ի հետ, կամ ՌԴ-ն՝ նրանց հետ, նրանց ռազմավարական հետաքրքրությունները երկարաժամկետ հատվածում չեն համընկնում: Թուրքիան մի փոքր հնարավորություն ունեցավ՝ ՌԴ-ին ոչ միայն Կովկասից, Սեւ ծովից դուրս կվռնդի: Մի՞թե ռուսները դա չեն հասկանում, կամ նույն Ադրբեջանը դա չի՞ անելու: Հետեւաբար ՌԴ-ն ուրիշ գործընկեր դաշնակից չունի: Մենք դա գնահատում ենք ու ասում, որ ՌԴ-ին էլ է դա ձեռնտու:

Խոսրով Հարությունյանը նաեւ ասաց. «Շատ ուրախ եմ, որ պաշտոնական Մոսկվան Ժիրինովսկու պես չի մտածում»:

Թե ինչու է նա համոզված, որ Պուտինն այլ կերպ է մտածում, ինչու է Ժիրինովսկին տարվա եղանակների հետ փոխում իր խոսքերը եւ ինչու են ՌԴ-ի հայերը «դժոխքում ապրում»՝ Թեւան Պողոսյանի, Պարույր Հայրիկյանի, Վարդան Հարությունյանի այս եւ այլ դիտարկումների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե Յավրիյան says:

    Տարածված սխալ .պետք է ասել ռչ թե «լսեցնել տալ»,այլ՝ «լսեցնել» կամ «լսել տալ»։Սա մի քանի անգամ կրկնվում է…Լավ,ասենք,սխալ է ասում,թերթը մի գրագետ խմբագիր չունի՞…

  2. Արմեն says:

    Էս մարդը տարիքն առել, բեղերը սպիտակել, երեւի հեքիաթ էլ չի կարդացել: Թագավորի միտքը միշտ էլ պալատական ծաղրածուն ա բարձրարաձայնում: Եւ ի հավելումն՝ իսկ դու՞ ով ես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031