«Ամեն ինչ անելու ենք, որ այսօր նիստը տեղի չունենա, մեզ հնարավորություն տան ներկայացնել մեր առարկությունները»,- Aravot.am-ին ասաց Արայիկ եւ Արարարատ Խանդոյանների պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Իսկ նրա եղբոր՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության քննարկումն այսօր էր:
Ըստ փաստաբանի, քննիչը դատարանում որպես խափանման միջոց կալանքի հիմնավորումը կներկայացնի, թե Խանդոյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, պետք է կալանավորվի, հակառակ դեպքում կարող է փախուստի դիմել. «Մենք էլ կարող ենք բազմաթիվ հիմքեր ներկայացնել, որ Արարատ Խանդոյանը մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից ներկա է գտնվել, նա պետությունից փախչելու որեւէ տեղ չունի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ