Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի թիկնապահն արձագանքում է Նանոր Սեֆիլյանին

Օգոստոս 02,2016 22:26

«Եթե չեն ուզում ճանաչել, թող չճանաչեն, ես ոչինչ չեմ ուզում ասել, Աստված իրենց հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի  կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հայտարարությանը, թե «այս անունով Ժիրայրին թիկնապահ կամ ընդհանրապես թիկնապահ ունենալու մասին տեղյակ չէի՝» ասաց Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ Գեղամ Սահակյանը:

Նա չցանկացավ արձագանքել նաեւ ՀԽ անդամների ու համակիրների հայտարարություններին՝ իր՝ Սեֆիլյանի թիկնապահ լինելու կասկածների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գեղամ Սահակյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե «Սասնա ծռերը» լակոտություն են արել ՊՊԾ գունդը գրավելով. «Ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել, ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք ուտենք: Դա լակոտություն է»:

Մեր հարցին, ինչու են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու մինչեւ իսկ Սեֆիլյանի կինը հերքում, որ դուք նրա թիկնապահն եք եղել, ձեր ասածները նրանց դուր չե՞ն եկել, պարոն Սահակյանը կարճ պատասխանեց. «Այո»:

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Մեր հարցին, ինչու են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու մինչեւ իսկ Սեֆիլյանի կինը հերքում, որ դուք նրա թիկնապահն եք եղել, ձեր ասածները նրանց դուր չե՞ն եկել, պարոն Սահակյանը կարճ պատասխանեց. «Այո»: Այս տողերը մեր լրագրողների մոտ հաճախ հանդիպող ոչ պրոֆեսիոնալ հարցադրումն է, երբ բաց հարցերի փոխարեն, հարցն այնպես են ձևակերպում ու այնքան երկար, որ դիմացինին համարյա ստիպում են կամ այո կամ ոչ ասել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031