Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պետք է ձեռնպահ մնար նման գնահատականներ հնչեցնելուց». Վարդան Հարությունյան

Օգոստոս 02,2016 21:27

«Ահաբեկչությունն, իհարկե, ծանր հանցանք է, եւ այն խրախուսել, իրոք, չի կարելի։ Բայց այս դեպքում մենք ահաբեկիչների հետ գործ չունենք։ «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչության հետ ընդհանրություններ չունեն։ Ս․ Սարգսյանի ելույթի այս հատվածը կարող է նախաքննության համար որպես ցուցում հանդիսանալ։ Իհարկե, նա պետք է ձեռնպահ մնար նման գնահատականներ հնչեցնելուց»,- Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ահաբեկչություն եզրույթն օգտագործելու հետ կապված:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները մի քանի անգամ ահաբեկչություն որակեց՝ ասելով, որ «իշխանությունները կգան ու կգնան, բայց ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա», «ո՛չ ասեք ահաբեկչությանը», «ահաբեկչությունը մահացու մեղք է»:

Ըստ Վարդան Հարությունյանի, Սերժ Սարգսյանը ոստիկանական ուժերին դրվատանքի խոսքեր ուղղելուց առաջ պետք է անդրադառնար ստեղծված իրավիճակի պատճառներին. «Նրա ելույթը պետք է Սասնա ծռերի գոյության, Հայաստանում նման գործողություն կազմակերպելու եւ իրականացնելու պատճառների վերլուծություն պարունակեր, ապա պատճառների վերացմանն ուղղված քայլերի հերթականության մասին պետք է խոսք լիներ։ Էլ չեմ խոսում ոստիկանական բռնությունների ու կազմակերպված մարդաորսի երեւույթների մասին։ Նշածս եւ չնշածս կարեւոր թեմաները թողած՝ նա ընդամենը ասաց, որ բարդ իրավիճակ է եղել եւ իրենք հաղթանակած են դուրս եկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031