Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է ՊՊԾ գունդը գրաված ու նախօրեին իրավապահներին հանձնված զինյալ տղաների խափանման միջոցի հարցը: Տղաների շահերի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբանների մի խումբ, ձեւավորվել է փաստաբանների խորհուրդ:
Քիչ առաջ դատարանում տղաներից մեկի՝ Գեւորգ իրիցյանի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցին: Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Իրիցյանին տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ