Բաղրամյան պողոտայում կեսգիշերն անց բողոքի ակցիայի ժամանակ ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը քիչ առաջ մահացավ: Այս մասին Aravot.am-ին ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Պարոն Դավիդյանն ասաց, որ նրա կյանքը հնարավոր չեղավ փրկել, քանի որ այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ