Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց փողոց է հանում կույր մարդուն առանց հիմքերի դատապարտելն ու տարեց կնոջը քաշպատառ անելը».ԳԱԼԱ-ի գործադիր տնօրեն

Օգոստոս 02,2016 18:32

Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի համոզմամբ, բողոքի ակցիաները դեռ երկար կշարունակվեն Հայաստանում. մարդկանց ապօրինի բերման ենթարկելն ու ձերբակալելն ավելի ավելի մեծ թվով մարդկանց կհանեն փողոցներ:

Ըստ նրա, այլևս գործ ունենք գիտակցական բարձր մակարդակ ունեցող, մարդասեր ու անվախ երիտասարդության հետ: «Իշխանությունների համար բողոքի ցույցերն ու ընդվզումները միշտ այնքան կանխատեսելի են եղել, որ իրենց չափանիշներով մտածել են՝ եթե ակտիվիստներին, կազմակերպիչներին կարողանան ձերբակալել և հեռացնել ժողովրդից, ժողովուրդը կարող է այլևս չբողոքել, վախենալ, հեռանալ, գնալ տները: Բայց դրանք սխալ հաշվարկներ են, ժողովուրդն այնքան է հասունացել, այնքան է հասկանում իրավիճակը, ոչ թե բողոքի ակցիաների է գնում գնալու համար, այլ գաղափարապես  է գնում. հասկանում է՝ եթե իրենք դրսում չլինեն, չբողոքեն, ավելի վատ իրավիճակում կհայտնվեն, ավելի վատ օրեր կսպասվեն մեր երկրին, իրենց երեխաներին…

Իշխանությունները նման գործելաձևով, բանտերում մարդկանց պահելով որևէ բանի չեն հասնի, թող տարբերակներ գտնեն… Նախ թող բանակցային գործընթացի ձևեր գտնեն, ուսումնասիրեն համաշխարհային փորձը, թող վերջ տան այս նենգությանը, մեր  երիտասարդությունը փայլուն է, գրագետ է, մարդասեր է, իրենք չեն նահանջի: Հիմա հակառակն է, եթե առաջ երիտասարդները կանգնում էին մեծերի կողքին, հիմա երիտասարդներն են իրենց շուրջ հավաքում տարեցներին, միջին հասակի մարդկանց ու մյուսներին:

Ես նորից եմ կրկնում, մենք ունենք մարդասեր երիտասարդներ, իսկ նրանց ու առհասարակ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ պետք է մարդավայել խոսել: Չի կարել նսեմացնել, ոտնահարել մարդուն, չի կարելի տարեց կնոջը քաշ տալ, չի կարելի կույր մարդուն տանել, առանց փաստաբանի ու առանց հիմքերի դատապարտել, չի կարելի խոշտանգել, ծեծել մարդկանց, այս ամենն այլևս անհանդուրժելի է, ժամանակները փոխվել են, մի՞թե չեն հասկանում իշխանությունները, թե որոնք են փողոցներ դուրս գալու պատճառները…»,- ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031