«Շատ դժվար իրավիճակ է, բայց այս իրավիճակում ես տեսնում եմ այնքան աբսուրդ, այնքան նոնսենս, չէր կարող այս ամենը ճիշտ ելք ունենար»,- օգոստոսի 2-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Եթե մի անձի պաշտպան զորքերն ավելի շատ են, քան Արցախում մարտնչող զինվորները, արդեն նոնսենս է»,- նկատեց նա՝ նշելով, որ հեղափոխություն կատարելիս ամեն ինչ գաղտնի է արվում, որ հետո միանգամից անցնեն գործողությունների:
«Հեղափոխությունը չի կարող արվել 40-50 հոգով, չի ստացվում, դա արվում է ամենաքիչը 10 հազար մարդով՝ կազմակերպված, մինչեւ վերջ մտածված: Ի՞նչ է նշանակում հեղափոխություն՝ առաջին հերթին գրավել հեռուստառադիոկայան, օդանավակայան, եւ ոչ թե գնալ, կներեք արտահայտությանս, ՊՊԾ գնդում նստել: Հիմա ես կառավարության տեղը լինեի, կասեի՝ նստեք, կկերակրեի, բուժօգնություն էլ ցույց կտայի: Նրանք ասում էին՝ չէ՛, մենք չենք ուզում մարդ սպանել, մենք էլ չենք ուզում՝ նստեք»:
Նիկոլայ Ծատուրյանը նաեւ անդրադարձավ Երեւանում տեղի ունեցող ցույցերին՝ նշելով, որ դրանք կազմակերպված չէին. «Սերժի՛կ, հեռացիր՛, Սերժի՛կ, հեռացիր՛, լա՛վ, հեռացավ, ո՞վ է գալու նրան փոխարինող: Չկա այն լիդերը, որ ժողովուրդը հետեւից գնա: Գոռում են, որ ի՞նչ: Եթե լինի մեկը, որ ժողովուրդը հավատա, որ կարող է լավը լինել, արդեն կհասկանա նպատակը: Իսկ այսպես ուղղակի գոռում գոչում են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Պարոն Ծատուրյան, կարծում եմ պետք է առավել զգույշ լինեք Ձեր կանխատեսումների, կարծիքների և հետևողական մեղադրանքների մեջ: Ժամանակին մեծ ջանասիրությամբ նույն տոնով մեղադրում էիք Խորեն Աբրահամյանին..ապշեցնող ջանասիրությամբ, կոմունիստական ոճով քննադատում նրա վարքը, գամում հանրային խարազանման ամբիոնին… ցեխ շպրտում վաստակավոր դերասանի հասցեին…Չեք հոգնել… Հիմա էլ այստեղ….
Ժամանակները փոխվում են, իսկ դուք` ոչ…