Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախակի հայրենասիրությունը դարձնում ենք մի դրոշ, որը արդարացնում է տաղանդների բացակայությունը. Ռուբեն Բաբայան (Տեսանյութ)

Օգոստոս 02,2016 16:46

«Կարծում եմ՝ սթափ վերլուծության ժամանակը դեռ կգա, այսօր դեռ կրքերը բորբոքված են»,- օգոստոսի 2-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց, որ առօրյա կյանքը եւ կատարվածը ապացուցեց մի բան, որ ամեն ինչը ուսումնասիրել է պետք. «Նույնիսկ եթե հեղափոխություն ես անում, պետք է հեղափոխական լինես, պատրաստվես, թե ինչպես են հեղափոխություն անում: Մենք հաճախակի հայրենասիրությունը դարձնում ենք մի դրոշ, որը արդարացնում է բոլոր տեսակի տաղանդների բացակայությունը: Մեզ մոտ բոլորը սիրում են հայրենասիրությունը: Դուք կգերադասե՞ք գնալ մասնագետ վիրաբույժի մոտ, թե՞ հայրենասեր վիրաբույժի մոտ: Ես կարծում եմ՝ բոլոր պարագաներում կրթական համակարգը, գիտական համակարգը գցել ենք մի կողմ, ասում ենք՝ առաջնորդվեք սրանով, սրանք հայրենասերներ են, շատ բարի, բայց հայրենասիրությունը մասնագիտություն մի՛ դարձրեք: Եթե ես դերասաններին ասեմ՝ դուրս եկե՛ք բեմ եւ կատարեք ձեր հայրենասիրական պարտքը, եւ ի՞նչ կստացվի, հայրենասիրությո՞ւն»:

Ռուբեն Բաբայանը նկատեց, որ պատգամավորներից ընդամենը 1-2-ը վերջին 10-15 տարիների ընթացքում ինչ-որ զարգացում են ունեցել. «Հիմնականում մենք տեսնում ենք, որ նույն մակարդակի վրա են, ինչ 10 տարի առաջ: Ընդ որում, կապ չունի՝ ընդդիմությունից են, թե իշխանությունից են. այդ մարդիկ չեն զարգանում: Հնարավոր չէ այդպիսի կյանքով ապրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031