Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը ապարանցու մասին հանելուկ էր ասել Պավլիկ Մանուկյանին ու Վլադիմիր Գասպարյանին` պայմանով

Օգոստոս 02,2016 16:14

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի փոշմանում, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչ է անվանել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Ես մինչև երրորդ փուլ մտնելն ինձ թույլ չեմ տվել որևէ ավելորդ բառ, տղաների հետ կապված` բացի հերոսներ անվանելուց: Այն փուլում, երբ երկրորդ ոստիկանն էր սպանվել, այդ պահից սկսած խիստ եմ եղել և չեմ փոշմանում, որ ահաբեկիչ բառն եմ օգտագործել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նա համարեց աննախադեպ: Ըստ նրա` 15 օրվա ընթացքում օր ու գիշեր ամեն ինչ արեցին, որ Աստված մի արասցե, արյունահեղություն չլինի:

Գառնիկ Իսագուլյանը 15 օրերի ընթացքում տեղի ունեցածը ևս համարեց աննախադեպ. «Զինված խումբը մտնում է պետական նշանակության զինվորական մաս, 15 օր պարալիզացնում է շատ կառույցների աշխատանքը, բայց պետությունն ու իշխանությունն այդ ընթացքում անում են ամեն ինչ, որ տղաների կողմից որևէ զոհ չունենանք»:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, եթե սադրիչ գործողություններ չլինեին, ապա առաջին փուլում հենց բարեհաջող կավարտվեր Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությունը:

Դառնալով Վահան Բադասյանի հայտարարություններին` պարոն Իսագուլյանն ասաց. «Վահան Բադասյանի արածը անընդունելի է: Նա ունի իմ համարը, Վիտալի Բալասանյանի համարը, եթե կար նման լուր, ոչ թե նա պիտի դիմումով հանդես գար, այլ Վիտալի Բալասանյանին հարցը բանավոր տար և ստանար պատասխանը: Այս պահին նման քայլի գնալը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն»:

Հարցին` տղաները հասկացա՞ն, որ իրենց օգտագործում են, դրա համար վայր դրեցին զենքերը, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Այն ուժերը, որոնք ունեին բավականին լուրջ ծրագիր, և իրենց ծրագիրը չիրականացվեց և հոգեվարքի մեջ են ու հարց է, թե ինչ են պատասխանելու իրենց տերերին»:

Դառնալով տղաների պաշտպանության գործընթացին` պարոն Իսագուլյանն ասաց, որ այդ խնդրին առաջինը լծվել է Վիտալի Բալասանյանը:

Գառնիկ Իսագուլյանը տեղեկացրեց , որ Վիտալի Բալասանյանը շուտով կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաներին: Պարոն Իսագուլյանը բանակցային գործընթացից մի դրվագ պատմեց` նշելով, որ Վիտալի Բալասանյանը չէր ցանկանում, որ այդ մասին նա պատմեր: Բանակցային գործընթացի ժամանակ Վիտալի Բալասանյանը մուտք գործելով ՊՊԾ գունդ` Պավլիկ Մանուկյանին հայտնել էր, թե Վլադիմիր Գասպարյանը մի հանելուկ է ասում, եթե գտնի պատասխանը, շտուրմ չի լինելու: Հանելուկը հետևյալն էր. «Ինչո՞ւ, երբ ապարանցին լևի է գնում, հետը գայիշնիկ է տանում»: Նույն հանելուկը Վիտալի Բալասանյանը ասել էր Վլադիմիր Գասպարյանին` ասելով, որ եթե պատասխանն ասի, ապա տղաները զենքերը վայր են դնելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031