«Մեր հիմնական հարցը, գերխնդիրը մեր ներսում է: Եթե չենք տեսնում մեր իսկ ձեռքով մեր աչքի մեջ մխրճած գերանը, փորձում ենք դրսերում փնտրել մեղավորներին, ուրեմն անճար ենք կամ ուրիշի խաղերն ենք խաղում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ամսի 17-ից՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, մեր երկրում ստեղծված իրավիճակին, մասնավորաբար, այսպես ասած՝ «հարթակ» բարձրացող բանախոսներին եւ հնչող ելույթներին:
«Հարթակում տեսնում եմ այդ զարգացումները, որ «Սասնա ծռերի» անունը հոլովելով՝ փորձում են կողմնորոշումների պայքարի վերածել այս ամենը: Սա վտանգավոր է»,- կարծում է մեր զրուցակիցը:
Զրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ