«Իրավունքի Եվրոպա» միությունը հայտնում է, որ ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը:
Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը:
Խմբի` դեռևս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին` զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով: